«Իմ սիրտը հանուն այդ սիրո ապրում է» Անաստասիա Բրուխտի
ЛАЙФՎերջերս մոսկվայաբնակ Անաստասիա Բրուխտին երևանյան ժամանցի վայրերից մեկում ամենաշքեղ և պերճաշուք կերպով ներկայացավ " Ես քոնն եմ " տեսահոլովակի շնորհանդեսով :
Հյուրերը հիացան նրա աշխատանքով , գովեցին ու զվարճացան , իսկ մեզ հետաքրքրեց նրա յուրօրինակ խառնվածքը և այն, թե ինչո՞ւ "Ես քոնն եմ " :


Past.am-ի հետ զրույցում երգչուհին մասնակիորեն մանրամասնեց անձնական կյանքի որոշ հատվածներ:
-Անաստասյա կարո՞ղ ենք համարել , որ այս տեսահոլովակի անվանումը պատահական չէ. արդյո՞ք այն առանձնահատուկ խոստովանություն է ձեր միակին:
-Այո , կարող ենք ասել և այդպես , այն ինչ որ չափով խոստովանություն է : Երգիս մեջ սեր կա , որն ամենակարողն է աշխարհում : Իմ սիրտը հանուն այդ սիրո ապրում է :
-Ըստ քեզ հայ կինը սիրո հարցում կատարյա՞լ է , կարո՞ղ է կուրորեն հավատալ , տրվել ինքնամոռաց իր տղամարդուն :
-Ես հայկական արմատներ ունեմ ու ինձ համար հայ կնոջ կերպարը ամենաօրինակելին է կյանքում : Հավատում եմ , որ հայուհիները կարող են անմնացորդ նվիրվել ու բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել , անհրաժեշտության դեպքում ներել :
-Իսկ դու հե՞շտ ես ներում , երբ քեզ ցավեցնում են : Միշտ ներո՞ւմ ես այն մարդուն , ում սիրում ես և չես ուզում կորցնել : Հանուն այդ կրքոտ , փոթորկոտ սեր զգացմունքի պատրա՞ստ ես զիջումների գնալ կարիեռայի հարցում և ամուր, առողջ ընտանիք ունենալ, բալիկ մեծացնել :
-Միայն կարիեռան դեռևս երջանկություն չէ , ցանկացած կնոջ երազանքն ու ցանկությունն է ունենալ հրաշալի ընտանիք և ես բացառություն չեմ :

Մեզ մնում է միայն ցանկանալ երգչուհուն չմարող սեր ողջ կյանքի համար և ստեղծագերծագան վերելք :
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



