ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագիծ Է պատարստել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին. AP
ПОЛИТИКАՄիացյալ Նահանգները պատրաստել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ երկրի կողմից հրթիռային փորձարկում անցկացնելու պատճառով:
Ինչպես հուլիսի 10-ին հաղորդել Է Associated Press(AP) գործակալությունը, տեքստը տարածվել Է Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների մեջ, որը ներառում Է Ռուսաստանը, Մեծ Բրիտանան, Չինաստանը եւ Ֆրանսիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալությունը փաստաթղթից որեւիցե մանրամասնություններ չի բերում՝ վկայակոչելով անունները չհայտնած դիվանագետների: ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում ՏԱՍՍ-ին հայտարարել են, որ չեն կարող մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին անցյալ շաբաթ հայտնել Է, որ ամերիկյան կողմը պատրաստում Է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին: Դիվանագետի խոսքով՝ միջազգային հանրակցությունը «կարող Է կտրել» ԿԺԴՀ-ի «կայուն արժույթի հիմնական աղբյուրները», այդ թվում մտցնել նավթի մատակարարման նոր սահմանափակումներ, «խստացնել օդային եւ ծովային սահմանափակումները», ինչպես նաեւ հասցեական պատժամիջոցներ սահմանել «այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց» նկատմամբ, որոնք առանչություն ունեն Փենյանի հրթիռա-միջուկային ծրագրի հետ:



