Ռեալ Մադրիդը ներկայացրել է Թեո Էրնանդեսին
СПОРТԿայացել է Մադրիդի «Ռեալի» նորեկ, պաշտպան Թեո Էրնանդեսի շնորհանդեսը,- տեղեկացնում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
19-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով:
«Շնորհակալություն բոլոր երկրպագուներին և ֆուտբոլիստներին ջերմ ընդունելության համար: Ես անչափ երջանիկ եմ, որ դարձել եմ աշխարհի լավագույն ակումբի ֆուտբոլիստ:
Եկել եմ այստեղ բարձրակարգ ֆուտբոլիստներից սովորելու և տիտղոսներ նվաճելու համար»,- ասել է Էրնանդեսը:
Հիշեցնենք, որ Էրնանդեսը «Ռեալի» հետ կնքել է 6-ամյա պայմանագիր:
Ավարտված մրցաշրջանում Թեոն վարձավճարով հանդես է եկել «Ալավեսում»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



