ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան Հայաստան այցից տպավորություններն է ներկայացրել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկայի Հայկական համագումարը միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան տպավորություններն է ներկայացրել 2016 թվականին Հայաստան կատարած առաջին այցելությունից:
Այցի ընթացքում Ջիմ Կոստան հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնակատար անձանց հետ, այցելել պատմական վայրեր, ելույթ ունեցել Հայաստանի Ամերիկյան համալսարանում (AUA):
Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին երախտագիտություն է հայտնել Կոստային Հայաստանին հավատարմության համար:
Կոնգրեսականն իր հերթին նշել է, որ մեծացել է Ֆրեզնոյում, որտեղ ապրել է հայ գրող Վիլյամ Սարոյանը: Ջիմ Կոստան բազմաթիվ հայ ընկերներ ու հարեւաններ է ունեցել: Նրա խոսքով՝ բարձր է գնահատում հայերին ջանասիրության, աշխատասիրության եւ հյուրընկալության համար:
Հայաստան այցի ընթացքում նա եղել է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ եւ հարգել անմեղ զոհերի հիշատակը:



