Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մամեդյարովը պատրաստ է քննարկել փոխզիջումները, բայց նրան տրված է «խոսող գլխի» դերը. ռուսաստանցի հրապարակախոս

МЕЖДУНАРОДНОЕ

Շատ հեշտ է հասկանալ հայերին, ովքեր հոգնել են կորուստներից: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուս հրապարակախոս, միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը՝ խոսելով այն հանգամանքի մասին, որ Հայաստանը, երկար տարիներ որդեգրելով պաշտպանողական քաղաքականություն, այսօր արդեն կարծես փոխում է ռազմավարությունը ու կոշտ պատասխաններ տալիս Ադրբեջանին:

«Արցախի ու Հայաստանի Զինված ուժերը երկար տարիներ է, ինչ հավատարիմ են մնում հստակ պաշտպանողական ռազմավարությանը:  Հաճախ մի շարք մարդկանցից, ովքեր տեղեկացված են սահմանային դրության մասին, ստիպված էինք լսել այն մասին, որ մեզ չեն թույլատրում պատասխանել սադրանքներին:  Հայկական ռազմական միավորները շարունակում էին կորցնել երիտասարդ տղաների, բայց միաժամանակ կապված էին կանխարգելիչ հարվածները չթույլատրող հրամաններով: Հիմա համբերությունը հատել է:

Ցավոք, ադրբեջանական կողմը, չի ցանկանում լսել հակամարտությունը խաղաղ կարգավորելու մասին կոչերը, մասնավորապես, ակնհայտ մերժում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները:  Այս իրավիճակում շատ հեշտ է հասկանալ հայերին, ովքեր հոգնել են կորուստներից: Հայաստանին ստիպում են ավելի կոշտ գործողությունների, այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախը հետաքրքրված չեն էսկալացիայով»,- ասաց Դվոնիկովը:

Հրապարակախոսը նշեց, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շատ տագնապալի է:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը հավանական է, ապա Դենիս Դվորնիկովն ասաց, որ դա կկործանի երկու երկրներին էլ: «Ինձ շատ դժվար է հասկանալ Բաքվի գործող իշխանությունների տրամաբանությունը: Ադրբեջանում սրվում է ռազմական հիստերիան: Մի բանախոսը փորձում է գերազանցել մյուսին իր ռազմատենչ ձևակերպումներով: Եթե կարդաք ադրբեջանական ԶԼՄ-ների վերնագրերը, տպավորություն է, որ այդ երկրի հասարակությունը «հիվանդացել է պատերազմով»: Ես վստահ եմ, որ պատերազմը կործանարար է երկու կողմի համար էլ: Ավելին, կարծում եմ, որ այն Ադրբեջանի բնակչության շահերից չի բխում»,- շեշտեց նա:

Ռուսաստանցի հրապարակախոսը նշեց, որ Ադրբեջանին կոչ է անում Հայաստանի հետ մրցակցել ոչ թե ռազմական գործում, այլ՝ մշակութային, գիտական, կրթական ոլորտներում ունեցած հաջողություններով: Ըստ նրա՝ դա կլիներ օգտակար մրցակցություն: Միաժամանակ, նա նկատեց, որ «կրակել հրանոթներից ավելի հեշտ է, քան գիտական բացահայտումներ անելը և ցավալի է, որ այդ երկրի ղեկավարությունը առաջնորդում է իր ժողովրդին հեշտ, բայց վտանգավոր ճանապարհով»: Դվոնիկովն ասաց, թե այդկերպ տրամադրված հասարակության առկայության պայմաններում նոր ձգձգված սրացումը շատ հավանական է:

Ինչ վերաբերում է երկու երկրների նախարարների հանդիպմանը, հրապարակախոսն ասաց. «Կարծում եմ, որ Մամեդյարովը իր ազգի թշնամին չէ և կուզեր, որ հակամարտությունը կարգավորվեր դիվանագիտական ճանապարհով: Բայց նա կախված է քաղաքական համակարգից, իր ղեկավարությունից: Ես գիտեմ, որ Մամեդյարովը պատրաստ է քննարկել փոխզիջումները, բայց նրան տրված է «խոսող գլխի» դերը»:

Դ. Դվոնիկովի խոսքով՝ հանդիպումները երկու երկրների միջև, բնականաբար, հարկավոր են, բայց դրանցից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ: Նա շեշտեց, որ ճգնաժամային դրությունից դուրս գալուն կարող է նպաստել երկու գործոն: Առաջինը, Դենիս Դվորնիկովի համոզմամբ, այն է, որ միջնորդ երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, պետք է տան օբյեկտիվ գնահատական, այդ թվում՝ հետևողական լինեն երկրներից հնչող հայտարարություններին ու ԶԼՄ-ներում տեղ գտած վերնագրերին:

Իսկ երկրորդ գործոնը, հրապարակախոսի կարծիքով, այն է, որ պետք է գործի սահմանային միջադեպերն ուսումնասիրելու օբյեկտիվ ու հստակ մեխանիզմ ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այլև՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին: 

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай