ԱՄՆ-ն Լիտվայում զորավարժությունների համար տեղակայել են Patriot հրթիռային համալիրները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն Լիտվայում զորավարժությունների համար տեղակայել է Patriot մեծ հեռահարության զենիթ- հրթիռային համալիրները։ Այս մասին հայտնել է Լիտվայի ՊՆ-ն։ Նման համակարգեր Լիտվայում առաջին անգամ են տեղակայվում, ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Delfi.lv-ը։
«Այդ համակարգի տեղակայումը ցույց է տալիս ԱՄՆ վճռական պարտավորությունները՝ Լիտվայի անվտանգության ապահովման հարցում ու տարածաշրջանում ռազմավարական հզորություններ արագ տեղակայելու՝ բարձր պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեղակայված համակարգերը աշխատելու են Լիտվայի ու ՆԱՏՕ-ի մյուս երկրների ՀՕՊ համակարգերի հետ միասին՝ Tobruq legacy 2017 միջազգային զորավարժությունների ընթացքում, որոնք Լիտվայում առաջին անգամ են անցկացվելու։ Դրանք կսկսվեն հուլիսի 11-ին ու կտեւեն մինչեւ հուլիսի 22-ը։ Ընդամենը զորավարժություններին կմասնակցեն մոտ 500 զինվորականներ ու ՀՕՊ մոտ 30 համակարգեր՝ Լիտվայից ու ՆԱՏՕ-ի եւս չորս երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից ու Լեհաստանից։ Զորավարժությունների հիմնական կազմակերպիչը ԱՄՆ-ն է։



