Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կա 12 տուժած (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
«Ստուգումների համար հիվանդանոցներ է տեղափոխվել 12 մարդ, նրանցից մեկը՝ 7 տարեկան երեխան, հոսպիտալացվել է 13-րդ մանկական քաղաքային հիվանդանոց», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ծխի ընդհանուր մակերեսն ավելի քան 70 հազար քառակուսի կիլոմետր է:
Նշվում է, որ շենքից տարհանվել են առևտրի կենտրոնի այցելուները և անձնակազմը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 81 մարդ և 25 միավոր տեխնիկա:
Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ-ի Մոսկվայի կառավարման պետ Իլյա Դենիսովը, որն անձամբ ղեկավարում է հրդեհի մարումը:





1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



