Ереван, 20.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Սենսացիա՞ եք ուզում, ահա իսկական սենսացիան

БЛОГ

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՍԵՆՍԱՑԻԱ՞ ԵՔ ՈՒԶՈՒՄ, ԱՀԱ ԻՍԿԱԿԱՆՍԵՆՍԱՑԻԱՆ

Նախաքննական մարմինը թաքցնու՞մ է Անի Մաջնունյանի իրական մարդասպանին

,,Նուբարաշեն,, քրեակատարողական հիմնարկությունում հացադուլ է հայտարարել էքստասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց. ,,Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ես որևէ առնչություն չունեմ կատարված սպանության հետ: Ես առաջին պահից հերքել եմ իմ մասնակցությունը սպանությանը և հիմնավորել: Ամեն ինչ ,,թխվել,, է քննիչի ու Աննա Միսակյանի կողմից, ահա ինչու են նրան այդպես թաքցնում: Ինձ 20 օրից ավելի պահեցին հոգեբուժարանում, հիմա բերել են այստեղ, որևէ քննչական գործողություն չի կատարվում, չի կազմակերպվում իմ ու Աննա Միսակյանի առերեսումը, իմ բոլոր պահանջները՝ հարցաքննություն կատարել երկուսիս մասնակցությամբ, մերժվում են: Ամեն ինչ անում են, որպեսզի ինձ վերագրեն հանցագործությունն ու ամեն ինչ թաքցնեն: Այս պատճառով եմ հացադուլ հայտարարել: Ինձ զարմացնում է Անի Մաջնունյանի հարազատների լռությունը: Նրանք չեն պահանջում Աննա Միսակյանին ընդգրկել որպես մեղադրյալ… Ի՞նչ է կատարվում,,: Էքստասենս Անի Մաջնունյանի սպանությունը կարող է դառնալ մեր քննչական մարմինների մեծագույն գաղտնիքներից մեկը, մի հանցագործություն, որը ոչ թե բացահայտվում, այլ… օրավուր քողարկվում է: Գիտենք, որ բավական ծանր մեղք ենք վերագրում քննչական մարմիններին, սակայն տպավորությունն այնպես է, որ քննչական մարմինը նպատակամղված կերպով ցանկանում է գործի շրջանակներից դուրս թողնել գլխավոր կասկածյալներից մեկին՝ նրան ընդամենը տալով վկայի կարգավիճակ, իսկ ահա հանցագործության միակ կատարող դիտարկել Մուշեղ Մխիթարյանին, կամ՝ Մխիթար Մոս-Մուշեղյանին: Եվ մինչև այս պահը հենց նա է համարվում մեղադրյալը: Դե, բոլոր փաստերը նրա դեմ են խոսում, հանցագործության տեղում հայտնաբերվել են նրա պլանշետը, Անի Մաջնունյանի հետ լուսանկարները:

Հանցագործությունից երկու օր անց քննչական մարմինը հայտարարեց, որ որպես կասկածյալներ հայտնվել են 20-ամյա Մուշեղը և 18-ամյա Աննան: Ապա եղավ այսպիսի հայտարարություն. ,, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը,,: Այսինքն, միանգամից քննչական մարմինը սևեռվեց մեկ անձի վրա՝ Մուշեղ Մխիթարյանի:

Հետագայում Աննայի անունը գրեթե չքացավ, չհայտնվեց նրա ազգանունը, իսկ ահա ,,Յանուս,, թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի անուն-ազգանունը, լուսանկարները տարածվեցին ամենուրեք: Քննչական մարմինը միջամտեց նաև ,,Կիսաբաց լուսամուտներ,, թոք շոուին և թույլ չտվեց հրապարակել Աննայի լուսանկարները, պատճառաբանելով, թե նրա ծնողները խնդրել են ցույց չտալ լուսանկարները, քանի որ աղջիկը սովորում է… Այդ երբվանի՞ց մեր քննչական մարմիններն այդքան հոգատար եղան ծանր հանցագործություն կատարողի հանդեպ, երբ ընդամենը 10-15 հազար դրամ գողացողին նկարահանում են, ցուցադրում հեռուստատեսությամբ, մանրամասներ ներկայացնում նրա մասին: Իսկ ահա Աննայի դեպքում՝ քողարկումներ ու պարտակումներ:

Հանցագործությունից հինգ օր անց՝ օգոստոսի 10-ին, քննչական մարմինը հանդես եկավ նոր հայտարարությամբ. ,, ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են Անի Մաջնունյանի սպանության հանգամանքները, շարժառիթը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երեւանի 20-ամյա բնակչին՝ 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է,,: Այստեղ ի՞նչն է ուշագրավը: Մուշեղ Մխիթարյանը չի տվել ինքնախոստովանական ցուցմունք, ժխտել է իր մասնակցությունը հանցագործությանը, իսկ ահա քննչական մարմինը պարզված է համարում սպանության շարժառիթն ու հանգամանքները, սևեռվում է հենց Մուշեղ Մխիթարյանին: Հետո արդեն հրապարակվեցին Աննա Միսակյանի բացատրությունները, վկայությունները, որոնց հիման վրա էլ Մուշեղ Մխիթարյանը դարձել է մեղադրյալ: Իսկ Աննա Միսակյա՞նը: «… մեզ հասած տեղեկություններով՝ այս գործով միակ վկան` Աննա Միսակյանը, իրավապահներին ցույց է տվել այն վայրը, որտեղ սպանությունից հետո վառել են արյունոտված հագուստը, ոչնչացրել հեռախոսները եւ թե որտեղից են գնել բենզինը: Փորձաքննությունները ապացուցել են Աննայի մատնանշած փաստերի իսկությունը: Եւ մինչ իրավապահներն իրենց գործն են անում, այս օրերին «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը գրեթե բոլոր լրատվամիջոցների միջոցով հայտարարում է, որ ինքը մարդասպան չէ եւ չի սպանել Անի Մաջնունյանին: Երեկ վերջինս զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ հայտնել, որ մեր միջոցով մեկ հարց է ցանկանում ուղղել գործով միակ վկա Աննա Սիսակյանին. «Աննան այնպես է ներկայանում, որ ինքը անմեղ է, բայց ես անձամբ հարց ունեմ Աննային, եթե ինքը տեսել է՝ ես եմ սպանել, ու շատ վախեցած էր, ապա ինչպես եղավ, որ շատ վախեցած լինելով՝ նա այդ օրը գիշերը եկավ ինձ հետ եւ գիշերեց, կցանկանամ ինքը պարզաբանի»,- գրել է ,,Ժողովուրդ,, թերթը: Սա ևս մեկ ապացույց, որ Աննա Միսակյանը չի կարող դիտարկվել սովորական վկա, նա հանցագործության գործուն մասնակից է, կամ էլ՝ նրան օգտագործել են՝ Մուշեղի դեմ ցուցմունքներ տալու համար, որպեսզի հնարավոր լինի հայտարարել, թե պարզվել է ամեն ինչ:

Աննա Միսակյանը միակ վկան է հանդիսանում: Եվ քննչական մարմինը, լսելով այն մասին, որ Աննան Մուշեղի հետ է եղել հանցագործության օրը, նստել է աստիճաններին, քնել, սպասել, մինչև Մուշեղը ավարտին կհասցնի հանցագործությունը, կվերցնի անհրաժեշտ գումարն ու դուրս կգա, ապա նրա հետ այրել հանցագործության ,,գործիքները,, ու դարձել վյկա, որի ցուցմունքով էլ կալանավորվել է Մուշեղը: Մի քիչ շատ է սիրողականությունը, շատ է զավեշտականը: Ավելի ճիշտ, ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ արվել է այս պատմությունից Աննա Միսակյանին ,,չոր դուրս բերելու,, համար: Գուցե ինչ-որ զորեղ մեկը կանգնա՞ծ է այս օրիորդի թիկունքում, հովանավորու՞մ է նրան: Մուշեղ Մխիթարյանի հնչեցրած հարցը պետք է, որ դառնար քննչական մարմնի հետազոտման նյութը, պիտի իրավապահները մտահոգվեին, ակտիվ քննչական գործողություններ կատարեին, Աննա Միսակյանի նկատմամբ կիրառեին կալանքը որպես խափանման միջոց, ինչին նպաստում են նաև այս օրիորդի տված ցուցմունքները, որոնք, ըստ էության, ինքնախոստովանական են:

Քննչական մարմնի կողմից Աննային քողարկելու, Մուշեղին հանցագործությունը միակ կատարող դիտարկելու հանգամանքները ստիպում են մտածել, որ գուցե կան գաղտնիքներ, որոնք ձեռնտու չէ հրապարակել, որ ամեն ինչ բարդելով Մուշեղի վրա, քննչական մարմինը թաքցնում է շատ կարևոր բաներ, գուցեև կարևոր գործող անձեր… Մենք հեռախոսազրույց ենք ունեցել հոգեբուժարանում գտնվող Մուշեղ Մխիթարյանի հետ, որին տարել էին այնտեղ փորձաքննության: Նա կտրականապես հերքում էր իր մասնակցությունը, ապա ակնարկում, որ պետք է Աննային ,,լավ խոսեցնել,,: Անի Մաջնունյանին հասցվել է 58 հարված: Ցանկացած հոգեբան պնդում է, որ մեկ անձը չէր կարող այսքան սառնասիրտ սպանություն կատարել, թեկուզ լիներ աֆեկտի մեջ: Մուշեղին ճանաչողներն էլ պնդում են, որ նա ահավոր վախկոտ էր, անվճռական, ինչն էլ նշանակում է, որ կասկածելի է այս ամենը: Հիշենք մի փաստ: Աննային և Մուշեղին բացահայտելուց հետո քննչական մարմինը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Աննան գնացել է Անի Մաջնունյանի բնակարան մուշեղի պարտադրանքով, մնացել է այնտեղ այնքան ժամանակ, մինչև տեսել է, թե ինչպես է հանգուցյալը խռխռում, ապա վախեցած դուրս է վազել: Գնացել է, որպեսզի Անիից գումար շորթեն: Օրեր անց հայտնվեց ,,հեքիաթն,, այն մասին, թե Աննան բնակարան մուտք չի գործել, սպասել է բակում, ապա աստիճանների վրա: Եթե այդպես է, եթե նա գիտեցել է Մուշեղի մտադրությունների մասին, ինչու՞ չի զանգահարել իր ծնողներին, ոստիկանություն, ինչու՞չի կանխել հանցագործությունը: Աննան հետագայում ասել է, թե Մուշեղը սպառնացել է, որ կսպանի իրեն, իր ծնողներին: Բայց դրսում բակում կամ աստիճանների վրա, ի՞նչն էր նրան կաշկանդում: Կամ, ի՞նչ էին մտածում Աննայի ծնողները, որ գիշերվա ժամը 4-ին իրենց 18-ամյա դուստրը տանը չէ…

Չենք ուզում իրադարձություններից առաջ անցնել, գնահատականներ հնչեցնել, որակումներ տալ, քանի որ գործը քննության փուլում է, սակայն չենք կարող չասել, որ Աննա Միսակյանը թաքցնում է մի շատ կարևոր բան, կամ էլ՝ նրա միջոցով են թաքցնում… Ու չի բացառվում, որ այս մեծ գաղտնիքն այդպես էլ չբացահայտված մնա, իսկ Մուշեղ Մխիթարյանը դատապարտվի՝ այդպես էլ իր մեղքը չընդունած:

Հենց սա էլ անհանգստացնում է մեզ:

 

Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт