Գիյաս Իբրահիմովի փաստաբանը հայտնել է իր պաշտպանյալի կտտանքների մասին
МЕЖДУНАРОДНОЕԳիյաս Իբրահիմովի փաստաբան Էլչին Սադիգովը հուլիսի 10-ին դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ խնդրելով հետաքննել №2 գաղութում իր պատիժը կրող պաշտպանյալի՝ Գիյաս Իբրահիմովի բողոքները կտտանքների մասին։
Փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ դիմումը պարունակում է խնդրանք՝ պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք մեղավոր են երիտասարդ ակտիվիստին կտտանքների ենթարկելու մեջ։ «Դատախազությանը միջնորդություն է ներկայացվել բանտից վերցնել այն օրերի տեսագրությունները, երբ տեղի են ունեցել կտտանքները։ Այդ ձայնագրություններում Գիյաս Իբրահիմովի կտտանքների փաստը հաստատվում է»,- ասել է փաստաբանը։
Նույնատեսակ խնդրանքով փաստաբանը դիմել է նաեւ օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային։
Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջում Գիյաս Իբրահիմովի մայրը հայտնել էր իր որդու կտտանքների մասին։ Սակայն պատկան մարմինները հերքում են այդ փաստը։
Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը կալանավորվել են 2016-ի մայիսի 10-ին այն բանից հետո երբ քաղաքական կարգախոսներ են գրել Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա։ Նրանց թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրանքներ են առաջադրել ու դատապարտել 10 տարվա ազատազրկման։



