Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամուլսարի հարակից համայնքների աշակերտները մասնակցել են «ԴիջիՔեմփ» և «Արմաթ» ճամբարներին

МЕЖДУНАРОДНОЕ

 Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հունիսի 29-ից հուլիսի 8-ը Հանքավանում կազմակերպել էր ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական և «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարները:  Այս տարի ճամբարին մասնակցել են նաև Կեչուտի հանրակրթական դպրոցի և Ջերմուկի կրթահամալիրի ինժեներական լաբորատորիաների երեխաներից 8-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ հավելելով. «Ինժեներական լաբորատորիաները հիմնվել են Լիդիան Արմենիայի աջակցությամբ այս գարնանը, և այդ նույն Ծրագրի շրջանակներում նորաստեղծ լաբորատորիաների 8 սաներ ընդգրկվել են Հանքավանի Զեփյուռ ամառային ճամբարի ծրագրին:
 
«ԴիջիՔեմփ» ամենամյա 5-րդ նորարարական ճամբարին մասնակցեցին 14-17 տարեկան նորարարական գաղափարներ ունեցող 45 պատանիներ: «ԴիջիՔեմփի» նպատակն էր աջակցել և ուղղորդել այս պատանիներին, օգնել նրանց զարգացնել իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնել բիզնես ծրագրեր: 
 
Ճամբարի շրջանակում դպրոցականները լսեցին առաջատար տեղեկատվական  ընկերությունների ներկայացուցիչների դասախոսությունները, ապա թիմային աշխատանքների միջոցով զարգացրեցին իրենց գաղափարները: Ճամբարի ավարտին ընտրվեցին լավագույն 3 նախագծերը, իսկ դրանց հեղինակները արժանացան դրամական պարգևների:
 
«Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարն իրականացվում է արդեն 2-րդ տարին: Ի տարբերություն նախորդի, այս տարի «Արմաթ» ճամբարին մասնակցեցին 10-13 տարեկան նաև սփյուռքահայ դպրոցականներ (ԱՄՆ, Կանադա, ՌԴ): Ծրագրի  նպատակներից է դպրոցականների մեջ արաջացնել հետաքրքրություն ՏՏ ոլորտի նկատմամբ  և զարգացնել թիմային աշխատանքի ոգին: 
 
ԻՏՁՄ Ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը գնահատում է, որ այս նորարարական լաբորատորիաները դպրոցներում շատ կարևոր են ՏՏ ոլորտի զարգացման համար, ճամբարն արդեն ապացուցում է, թե որքան զարգացած և պատրաստված են մարզերից եկած այն երեխաները, ովքեր դպրոցում հնարավորություն են ունեցել ստանալ որոշակի գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Նա նշեց, որ այնպիսի ընկերությունները, ինչպես, օրինակ, Լիդիանը, որոնք ներդրում են կատարում գիտության, ՏՏ ոլորտում՝ ստեղծելով նման լաբորատորիաներ, մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքները արդեն իսկ տեսանելի են: «Երեխաների մեջ շատ մեծ պոտենցիալ կա, ուղղակի պետք է պայմաններ ևհնարավորություններ ստեղծենք, որպեսզի արտահայտվի այդ պոտենցիալը: Երբ մենք շրջում ենք մարզերում, մենք տեսնում ենք, որ ձգտումը շատավելի մեծ է, քան Երևանում, և մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ այդ երեխաները արտահայտվեն, իրենց պոտենցիալը իրացնեն»,- ասում է նա: Սեդրակ Վարդանյանի կարծիքով, ողջունելի է մասնավոր ընկերության կողմից նման գիտակից և զարգացման տեսակետից հեռանկարային սոցիալական ու կրթական ներդրումները և անպայման կունենան դրական արդյունք:
 
«ԴիջիՔեմփ» իննովացիոն ճամբարի մասնակիցները լսեցին ԻՏՁՄ, «PicsArt», «Ucom», «Arloopa», «AEGEE-Yerevan», «Global am», «Լայմ Տեխ», «Սիներջի Ինթրնեշնըլ», «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչների հաջողված պատմությունները և մասնագիտական խորհուրդները, ինչպես նաև մասնակցեցին «Ողջ մնալու արվեստի» դասընթացին. առաջին բուժօգնություն, ալպինիզմ, ողջ մնալու հմտություններ, կրակային պատրաստություն, այցելեցին ճանաչողական արշավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ, «Կարին» պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ սովորեցին ազգագրական պարի հմտությունները և պատմությունը:
 
Ճամբարի օրակարգը հագեցած էր ռոբոտաշինության, ծրագրավորման դասնթացներով, մրցույթներով, հայրենաճանաչության միջոցառումներով:  «ԴիջիՔեմփ» և «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարների ամփոփումը տեղի ունեցավ հուլիսի 8-ին:  Այս ամառային ճամբարը յուրահատուկ է նաև նրանով, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները սովորում են և միմյանց հետ ազատ ժամանակ են անցկացնում, ինչը կարող է լավ ընկերության և գործընկերության հիմք հանդիսանալ ապագայում:   

Լիդիան Արմենիան արդեն 5 տարի աջակցում է Ամուլսարի հարակից համայնքների աշակերտներին մասնակցելու տարբեր ոլորտների ամառային ճամբարներին՝ սպորտային, «ՎիկիՔամփ», իսկ այս տարի՝ նաև նորարարական»:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай