Ինչ է կատարվում Ելք դաշինքում. Սասուն Միքայելյանն ընդդեմ Նիկոլի՞
ПОЛИТИКАArmtimes-com-ը գրում է, որ Ազգային Ժողովում լրագրողները «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին խնդրել են մեկնաբանել Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, ըստ որի Սերժ Սարգսյանը պետք է առաջիկայում ղեկավարի երկիրը:
«Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա: Թե չէ տարիներ ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, եւ ինքն իր վրա ոնց որ պատասխանավություն չի վերցրել: Վերջերս ես եկել եմ եզրակացության, որ ինքը պետք է լինի, Սերժ Սարգսյանին ես նկատի ունեմ», ասել է Սասուն Միքայելյանը, ավելացնելով, թե դա իր կարծիքն է:
Ժողովուրդն այդ մտքի հետ կհաշտվի՞ հարցին պատագամավորը պատասխանել է. «Իսկ այսպիսի ապրելակերպին, որ ժողովուրդը հաշտվել է..., վերջնական թող անի, չէ, չէ»:
Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք, այսինքն ԵԼՔ դաշինքն այն շրջանակների թվում չէ, որոնք պահանջում են, որ վարչապետ լինի Սերժ Սարգսյանը:



