Հայկ Գալստյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Շտուտգարտ»-ի կազմում
СПОРТՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հայկ Գալստյանը նորամուտն է տոնել գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում:
«Շտուտգարտ»-ը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Ուսումնամարզական հավաքի շրջանակում թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտ Կիկերս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հայկ Գալստյանը մասնակցել է խաղի երկրորդ կեսին:
Գալստյանը «Շտուտգարտ» է տեղափոխվել հուլիսի 3-ին: Նրա տեղափոխության գործում մեծ դեր է խաղացել «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Հանես Վոլֆի հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ: Գալստյանը 2015 թվականից հանդես էր գալիս «Բոխում»-ում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



