Քենիայի շրջաններում երեք ամսով պարետային ժամ է հայտարարվել
МЕЖДУНАРОДНОЕՔենիայի կառավարությունը երեք ամսով պարետային ժամ է հայտարարել Սոմալիիի սահմանամերձ շրջաններում իսլամիստական ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից ավելի հաճախակի դարձած հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարգադրությունը գործելու է ամեն օր՝ ժամը 18:30-ից մինչև 06:30-ը: Պարետային ժամի հիմնական նպատակը ահաբեկիչների գործողությունների հետ կապված հարցերը կարգավորելն է:
Նախորդ շաբաթ զինյալները Քենիայի հյուսիս-արևելքում՝ Սոմալիի սահմանից ոչ հեռու գլխատել էին առնվազն 10 մարդու:
Սոմալիում գտնվող «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը սերտ կապեր ունի ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: Այն Սոմալիի կառավարության դեմ զինված պայքար է տանում՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



