Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանում հայտնի երգչուհի, պրոդյուսեր Իզաբելը պատրաստվում է հատուկ դպրոց բացել Վանաձորում

ОБЩЕСТВО

Ռուսաստանում ծնված, մեծացած, Անգլիայում կրթություն ստացած հայազգի երիտասարդ, գործունյա երգչուհի, պրոդյուսեր և բարեգործ Իզաբել Ուրումյանցը, որը հանրությանը հայտնի է Իզաբել բեմական անվամբ, ցանկանում է սահմանափակ կարողություններով երեխաների համար դպրոց բացել Վանաձորում: Այս և այլ թեմաների մասին նրա հետ զրուցեց «Արմենպրես»-ի թղթակիցը:

- Իզաբել, նախևառաջ կցանկանայի իմանալ, թե ի՞նչն է ձեզ բերել Հայաստան:

- Հոգիս, սիրտս, արյունս: Առաջին անգամ հայրենիք եմ եկել դպրոցական տարիքում: Դեռ փոքրուց մեծ էր հետաքրքրությունս Հայաստանի նկատմամբ: Ծնողներիս անդադար խնդրում էի ինձ ծանոթացնել իմ պատմական հայրենիքին, և 14 տարեկանում ինձ տրվեց այդ հնարավորությունը:

Երբ ժամանեցինք Հայաստան, հայրս ինձ համար մեքենայով էքսկուրսիա կազմակերպեց ողջ երկրով մեկ: Նա գիդ վարձեց, որն ինձ շատ բան պատմեց հինավուրց երկրի մասին. ծանոթացա եկեղեցիներին, տաճարներին,  գեղատեսիլ վայրերին: Կանգ առանք Վանաձորի Լեռնապատ գյուղում, որտեղ ծնվել է հայրս:

Աննկարագրելի գեղեցիկ վայր է. արծիվներն ասես կողքովդ են  թռչում, քանի որ այն բարձր կետում է: Լեռնապատն ինձ ոգեշնչեց գրել «Արմենիա» (Հայաստան) երգը: Սիրահարվեցի հայրենիքիս ու կարծում եմ՝ մեր սերը փոխադարձ է:

- Ձեր հարազատների մեջ շատ են բժիշկները, իսկ ձեր հայրը հայտնի գործարար է: Ի՞նչը ձեզ տարավ շոու-բիզնես:

- Պատահաբար եմ հայտնվել այդ ոլորտում: 15 տարեկանում որոշեցի բարեգործական համերգ կազմակերպել: Այդ տարիքում շատ աղջիկներ այլ բաների մասին են մտածում… ես  կարծում էի, որ մենք շատ փոքր ենք, իսկ աշխարհը՝ չափազանց մեծ:

Եսասեր չեմ. առաջինը մտածում եմ ընտանիքիս, ընկերներիս, նոր իմ մասին:  Երբ իմացա, թե ինչ է բարեգործական համերգը, հասկացա, որ աշխարհում ավելի մասշտաբային բաներ կան, քան ընտանիքս ու ընկերներս: Կան մարդիկ, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն: Որոշեցի իմ հնարավորությունների չափով աջակցել ու օգտակար լինել նրանց:

Մինչ օրս ավելի քան 14 բարեգործական միջոցառում եմ կազմակերպել:  Հիմնականում օգնել ենք հայազգի երեխաների: Առաջին անգամ օժանդակել եմ Զաքարյանների ընտանիքին. նրանց հայրը մասնակցել էր պատերազմին,  վարակվել տուբերկուլոզով ու վարակել իր երկու երեխաներին: Ընտանիքին աջակցելու համար կազմակերպված համերգին ներգրավել էինք հայտնի երգիչների, մոդելների, դիզայներների: Արդյունքում կարողացանք 220 000 ռուբլի տրամադրել Զաքարյաններին:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ բարեգործական համերգներ կազմակերպելիս զանազան խնդիրների եք բախվում: Որո՞նք են դրանք ու ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ:

- Կորել է վստահությունը բարեգործական միջոցառումների հանդեպ, քանի որ բազմաթիվ խաբեբաներ են հայտնվել այդ դաշտում: Շատ կազմակերպիչներ համերգներից հավաքված գումարի 90 տոկոսը յուրացնում են և միայն տասը ուղղում գործին: Ուստի մարդիկ կորցնում են հավատը նման համերգների և այլ միջոցառուների նկատմամբ:

Բարգործության համար գումար է անհրաժեշտ, այդ իսկ պատճառով ես նաև կոմերցիոն ծրագրեր եմ իրականացնում, որոնցից ստացված հասույթն ուղղում եմ բարեգործությանը:

- Ձեր հայրը բավականին ազդեցիկ ու հայտնի մարդ  է:  Ինչպե՞ս է վերաբերվում ձեր գործունեությանը:  Նա ձեզ հետ կապված այլ ծրագրեր չի՞ ունեցել:

- Հայրս ցանկանում էր, որ ես դեղագործ դառնայի: Բայց ես միշտ ստեղծագործում էի. երգեր գրում, կատարում դրանք: Երբ հասկացավ, որ ես ստեղծագործող մարդ եմ, միայն աջակցեց ինձ: Ընդգծեմ, որ հորիցս լավ հատկություններ եմ ժառանգել. բնույթով լիդեր եմ ու կարողանում եմ կառավարել մարդկանց՝ չվիրավորելով նրանց:

- Մարդկային ո՞ր որակներն եք գնահատում:

- Անկեղծութունը: Ավելի լավ է, որ մարդն ինձ անկեղծ ասի, որ ցանկանում է հեռանալ, քան հիմար բացատրություններ փորձի գտնել:

- Որպես պրոդյուսեր աշխատել եք ՌԴ-ում հայտնի ու սիրված երգչուհիներ Անաստասիա Ստոցկայայի, համագործակցել Իրինա Դուբցովայի հետ: Նրանք արդեն կայացած երգչուհիներ են, իսկ դուք՝ չափազանց երիտասարդ: Հե՞շտ էր աշխատել նրանց հետ, քմահա՞ճ էին:

- Թվում է, որ նրանք գերաստղեր են, և ինչպե՞ս կարելի է նրանց հետ անմիջական շփվել: Իրականում նրանք երիտասարդ, գեղեցիկ աղջիկներ են, որոնց հետ բազմաթիվ ընդհանրություններ ունեմ: Ստոցկայայի, Դուբցովայի և այլ աստղերի հետ աշխատելը հեշտ է, արդյունավետ ու հաճելի: Կարծում եմ՝ դա պայմանավորված է նաև նրանով, որ ես ստեղծագործական գործընթացում ձգտում եմ ամեն բան լիարժեք անել, փորձում եմ հաշվարկել բոլոր մանրուքները: Ներկայումս համագործակցում եմ Էդգար անունով երիտասարդ երգչի հետ: Շուտով լույս կտեսնի Էդգարի ձայնասկավառակը, նա  դուետով հանդես կգա Տատյանա Բուլանովայի հետ:

- Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ու՞մ եք ճանաչում և ու՞մ հետ եք առնչվել:

- Ռուսաստանում ծանոթացել եմ երգչուհի Սոնայի հետ, որը շատ խոր անձնավորություն է, հիանալի մարդ. նա ինձ վրա արտակարգ տպավորություն է թողել: Ճանաչում եմ նաև Սարո Թովմասյանին: Հնարավոր է, որ նրա հետ համագործակցեմ հետագայում:

- Կա՞ն համաշխարհային աստղեր ում հետ կցանկանայիք աշխատել:

- Հեռանկարում պատրաստվում եմ համագործակցել Ջենիֆեր Լոպեսի հետ. արդեն նախագծի  գաղափարն եմ զարգացնում: Ասացի, որ չեմ երազում, բայց պետք է խոստովանեմ, որ երազում եմ աշխատել Սելենա Գոմեսի հետ: Սիրում եմ նրա  «When you ready, come and get it» (Երբ պատրաստ լինես, արի) երգը: Պատրաստ եմ նորից երգել, միայն թե ստացվի նրա հետ համատեղ հանդես գալը:

- Դուք պարային հաջողված երգեր ու վառ, պայծառ գույներով տեսահոլովակներ ունեք, ինչու եք դադարեցրել երգչուհու գործունեությունը:

- Ներկայումս կենտրոնացել եմ պրոդյուսերական ու բարեգործական աշխատանքի վրա, սակայն դուք ինձ դեռ կտեսնեք բեմում:

- Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր ուենք:

- Ցանկանում եմ Վանաձորի շրջանում ապրող դաունի ախտանիշ ունեցող երեխաներին օգնել: Տիգրան անունով բարեկամ ունեմ, որը ութ տարեկան է և նման խնդիր ունի: Այդ արևոտ երախայի համար դժվար է ապրել սովորական միջավայրում: Ուզում եմ համապատասխան պայմաններ ստեղծել սահմանապփակ կարողություններով երեխաների համար ու դպրոց բացել, որտեղ նրանց հետ կաշխատեն տարբեր մասնագետներ, կսովորեցնեն երգել, պարել, լողալ ու լիարժեք կյանքով ապրել: Այդ բնագավառում գործունեություն ծավալող լավ ընկերներ ունեմ, որոնք խոստացել են սատարել, ուղղորդել ինձ այդ հարցում: Չեմ երազում ինչպես շատ աղջիկներ, պարզապես նպատակներ եմ դնում իմ առաջ ու ճանապարհներ փնտրում դրանց իրականացման համար:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт