Արթուր Ջանիբեկյանը 4-րդ անգամ արժանացել է «Ռուսաստանի լավագույն մեդիա-մենեջեր» մրցանակին
ОБЩЕСТВО«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2017» 8-րդ ազգային մրցանակի դափնեկիրը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։ Մրցանակաբաշխությունն անցկացվել է հուլիսի 6-ին, Մոսկվայում: Արթուր Ջանիբեկյանն արդեն չորրորդ անգամ է դառնում այս մրցանակի դափնեկիրը: Մրցանակին հայազգի գործարարն արժանացել է «սուբհոլդինգի արդյունավետ կառավարման և զարգացման, ինչպես նաև ժամանցային ու հումորային կոնտենտ ստեղծելու ասպարեզում ակնառու նվաճումների համար»: Գ Ո Վ Ա Զ Դ 90 հավակնորդից լավագույն թոփ-մենեջերներին 4 փուլով ընտրել են հասարակական կազմակերպությունները, փորձագիտական խորհրդի անդամները (450 մարդ), ժյուրիի և մրցանակաբաշխության հոգաբարձուների խորհրդի անդամները:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



