Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրեցին Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի աստղերը
КУЛЬТУРА
Հայ մեծանուն ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը նոր շունչ հաղորդեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակին: Աստղերի բացման հանդիսավոր արարողութունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
«Նրանց պայծառ երևակայությամբֆիլմերը, վառ կերպարները ևս մի քանիսերունդների հիշողության մեջ կմնան: Այդռեժիսորների կինոնկարների շնորհիվկարողացանք ձևավորել այն սերունդը, որնի վիճակի եղավ կառուցել ու շենացնել մերանկախ հայրենիքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարԱրմեն Ամիրյանը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով` կինոն վերացական բան չէ, կինոն մարդիկ են: «Մեր մուտքը կինոարվեստ զուգադիպեց այդ մեծանուն աստղերի գործունեության տարիներիհետ: Ուստի մենք դաստիարակվեցինք և մեր գեղարվեստական ճաշակը ձևավորեցինք նրանց ազդեցությամբ: Հենցայդ կինոռեժիսորները ստեղծեցին այն հայկական կինոարվեստը, որն այսօր մեր հպարտությունն է և մինչև օրսսիրված բոլոր սերունդների կողմից»,- եզրափակեց նա:
Աստղերի բացմանը ներկա էին Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի հարազատները:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկականասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։




















































