Բրիտանական խորհրդարանական․ Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից կարող է եւ չկայանալ
МЕЖДУНАРОДНОЕԵՄ-ից Բրիտանիայի հեռացումը կարող է եւ չկայանալ՝ այդ հարցի շուրջ տարբեր կուսակցությունների միջեւ տարաձայնությունների պատճառով։ Նման տեսակետ է արտահայտել բրիտանացի խորհրդարանական, Լիբերալ դեմոկրատական կուսակցության տեղակալ Վինս Քեյբլը, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, վարչապետ Թերեզա Մեյի ձախողումը խորհրդարանական ընտրություններին կասկածի տակ է դրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս բերելու նրա ունակությունը՝ սրելով այն բանավեճը, թե ինչ համաձայնագիր պետք է քննարկի բրիտանական կառավարությունը։ «Ես սկսում եմ մտածել, որ բրեքսիթը, գուցե երբեք չկայանա»,- նշել է Քեյբլը։ «Խնդիրներն այնքան հսկայական են, ու երկու հիմնական կուսակցությունների ներսում տարաձայնությունները այնքան մեծ են, որ ես չեմ տեսնում սցենար, որի դեպքում դա կարող է տեղի ունենալ»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



