Տարվա մեգանախագիծ. MTV.am երաժշտական ալիքը նշում էր հոբելյանական տարեդարձը.
ЛАЙФՕրերս հայաստանյան ժամանցի վայրերից մեկում տարվա երաժշտական հիշարժան իրադարձություն էր նշվում : Շոու բիզնեսի վառ ու էքսցենտրիկ ներկայացուցիչները բոլորն այնտեղ էին և չէին թաքցնում ցուցադրել հագ ու կապը, որն ընտրված էր հատուկ այդ օրվա համար :
PAST.am - ը տեղեկացավ, որ MTV .am երաժշտական ալիքի տասնամյա տարեդարձին հատուկ հյուրեր էին հրավիրված արտերկրից :
Մի քանի ժամ տևողությամբ շոուն վարում էր մոսկվայաբնակ հայտնի շոումեն Լևոն Ոսկանյանը. չթաքցնենք ու ասենք , որ նա իր պրոֆեսիոնալիզմով միջոցառումը հասցրեց գագաթնակետին, հիացնելով ոչ միայն հանդիսատեսին, այլև հրավիրված հայտնիներին : Տեխնիկական մասը նույնպես վստահված էր մոսկվայաբնակ Տիգրան Ստեփանյանին , ով շտապող հայտնիների ելույթից առաջ համբերատար ու անթերի իր գործն էր անում :
Երեկոյի առանձնահատուկ հյուրերն էին Սևակ Խանագյանն ու Դաթոն :
Նրանց ելույթների ընթացքում հույզերի փոթորկում էին հայտնվում ներկաները :
Երևանաբնակ երգիչները հետ չմնացին իրենց վերոհիշյալ գործընկերներից ու գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին սիրելի հեռուստաալիքի աշխատակիցներին , որոնք ի դեպ տոնական ու շլացուցիչ տեսք ունեին : Ծիածանոտ երեկոն եզրափակվեց հրավառությամբ , հյուրասիրությամբ և համընդհանուր դրական զգացողությամբ :
PAST.am - ը մաղթում է , որպեսզի նրանց եթերը շարունակվի լեցուն լինել այնպիսի դեմքերով , որոնք վաստակում են արտիստ կոչվելու պատիվը :
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



