8 տարի անց Մենչը գտավ Քրիստինա Եղոյանին և իրականացրեց «Դեպի երազանք» նախագիծը. Tert.amLife
ЛАЙФTert.am Life-ը գրում է`
Դեպի երազանք». այսպես է կոչվում Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի նոր հեռուստանովելը, որի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն է` Մենչը։ 25 մասանոց հեռուստանովելի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որը շատ սիրվեց «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած Զառայի կերպարով։
Tert.am Life–ի հետ զրույցում Մենչը պատմել է նախագծի մանրամասները ու հայտնել, որ մելոդրաման մասնագիտական զարգացում ունի։ Այն մի աղջկա մասին է, որն ունի շատ մեծ երազանք` դառնալ երգչուհի։ «Փորձում ենք ցույց տալ, որ եթե մարդն աշխատում է, հասնում է իր երազանքին։ Հեռուստադիտողները կտեսնեն, որ այդքան էլ երգչուհի, դերասանուհի դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնել, սակայն անհնարին ոչինչ չկա։ Երազանքներն իրականանում են»,– պատմեց պրոդյուսերը։
Շարունակությունն` այստեղ:



