10 ախտանշան, որոնք վկայում են լեղապարկի աշխատանքի խանգարման մասին
ЛАЙФՉնայած, որ լեղապարկը բավական փոքր օրգան է, այն շատ մեծ նշանակություն ունի մարսողության գործընթացների իրականացման համար: Սա է պատճառը, որ լեղապարկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է ամբողջ օրգանիզմի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք վկայում են լեղապարկի հետ կապված խնդիրների մասին: Որովայնային ցավեր Լեղաքարային հիվանդության մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկը որովայնի վերին աջ հատվածի ցավն է: Հետագայում ցավոտ զգացողությունները կարող են տարածվել նաև որովայնի կենտրոնական ու ստորին հատվածներում, իսկ որոշ դեպքերում նաև մեջքի վերին հատվածում: Որպես կանոն այդ ցավերը կարճաժամկետ են լինում և տևում են 15 րոպեից ոչ ավել: Փորլուծություն Լեղապարկը մասնակցում է մարսողության գործընթացին, ուստի այս օրգանի աշխատանքի խանգարումը հանգեցնում է մարսողության խանգարման ու գազերի կուտակման: Եթե աղիները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ լեղի, ապա մարսողական գործընթացները զգալիորեն դադաղում են ու դժվարանում, ինչն էլ հանգեցնում է փորափքանքի, ձկռտոցի և այլ տհաճ խնդիրների առաջացման: Փսխում ու սրտխառնոց Լեղապարկի աշխատանքի խանգարման հետևանքով կուտակվում են տոքսիններ, ինչն առաջացնում է փսխում և ստամոքսում ծանրության զգացողություն: Հաճախ այս ախտանշաններն ուղեկցվում են նաև գլխապտույտով ու բարձր ջերմությամբ: Ախորժակի կորուստ Ախորժակի կտրուկ կորուստը կարող է վկայել որոշ քրոնիկ հիվանդությունների մասին, ուստի բուժզննումը պարտադիր է: Մի քանի օր շարունակ ախորժակի բացակայությունը կարող է պայմանավորված լինել լեղաքարային հիվանդությամբ ու լեղածորանների բորբոքումով: Հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդների մոտ սովորաբար ի հայտ են գալիս այտույցներ ու ծանրության մշտական զգացողություն: Դեղնախտ Լեղապարկի աշխատանքի խանգարումը կարող է ազդել նաև լյարդի աշխատանքի վրա և առաջացնել մարսողության խանգարում, ինչն էլ մի քանի օրից արդեն կարտահայտվի աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգով: Մեզի փոփոխություն Երբեմն մեզի փոփոխությունը կարող է վկայել ոչ միայն երիկամների, այլև լեղապարկի աշխատանքի խանգարման մասին: Նման դեպքերում մեզը ձեռք է բերում մուգ դեղին կամ նույնիսկ շագանակույգ երանգ: Բացի այդ, բժիշկները նշում են, որ լեղապարկի աշխատանքի խանգարման մասին կարող են վկայել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են աղիների աշխատանքի խանգարումը, արտաթորանքի փոփոխությունը, բարձր ջերմությունը և կրծքի ցավերը:



