Դիմակներ՝ մազերն ամրացնելու համար
ЛАЙФSteptohealth.ru-ն գրում է, որ այս կոնդիցիոները կօգնի ամրացնել մազարմատները, ազատվել մազերի չորությունից, ճյուղավորումից ու մազաթափությունից։ Այն կարելի է օգտագործել շամպունի օգտագործումից առաջ, կամ դրանից հետո, կամ էլ առանձին՝ մազերին փայլ հաղորդելու և դրանք պաշտպանելու համար։ Կոնդիցիոների պարբերական օգտագործման դեպքում մազերը կսնուցվեն հակաօքսիդանտներով ու ամինաթթուներով։ Բաղադրիչներ 5 ճաշի գդալ ռոզմարին՝ 50 գրամ 2 բաժակ ջուր՝ 500 մլ 1 բաժակ խնձորի քացախ՝ 250 մլ 6 կաթիլ ռոզմարինի եթերային յուղ 6 կաթիլ անանուխի եթերային յուղ։ Պատրաստման եղանակը 5 ճաշի գդալ ռոզմարինը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 2 բաժակ ջուր։ Փակեք տարան, ռոզմարինի թուրմը դանդաղ կրակին թողեք 30-40 րոպե։ Սառեցեք թուրմը, անցկացրեք թանզիֆով։ Ռոզմարինի թուրմին ավելացրեք խնձորի քացախն ու եթերային յուղերը։ Լավ խառնեք փայտե գդալի օգնությամբ, թողեք 12 ժամ։ Խառնուրդը պահեք մութ և սառը վայրում։ Օգտագործման եղանակը Շամպունի օգտագործումից հետո խառնուրդը նուրբ շարժումներով քսեք մազերին։ Լվացեք։ Օգտագործեք ամեն օր։



