2017 թ. դրոնով արված լավագույն լուսանկարները. ներկայացնում է National Geographic-ը
ЛАЙФԲոլոր լուսանկարիչները ամեն հնարավոր բան անում են, որպեսզի դրոններ երկինք բարձրացնելով հետաքրքիր լուսանկարներ ստանան:
National Geographic-ը տեղեկացնում է, որ այդ աշխատանքն ամփոփելու համար անց է կացվել չորրորդ միջազգային Dronestagram մրցույթը, որն իր շուրջ է համախմբել բազմաթիվ տաղանդավոր լուսանկարիչների:
«Մենք ապշած ենք այս տարվա մրցույթին մասնակցող լուսանկարների որակից, - ասում է Գիլում Ժարետը՝ Dronestagram-ի ղեկավարող տնօրենը, - Լուսանկարիչների տաղանդի մակարդակը աննկարագրելիորեն բարձրացել է, տեխնոլոգիաները նույնպես մեծ զարգացում են ապրել»:
Ամենահետաքրքիր հատվածը, ըստ Ժարետի, այն էր, երբ ժյուրին ցանկանում էր յուրաքանչյուր կատեգորիայում ավելի քան երեք լուսանկարի մրցանակ տալ: Արդյունքում մրցույթի կազմակերպիչները անսպասելի որոշում կայացրին երեք լուսանկար ևս մրցանակի արժանացնել նոր՝ «ստեղծարարություն» կատեգորիայում:
«Ես զարմացած էի՝ տեսնելով լուսանկարներում դրված ստեղծարարությունը, - ասում է Ջեֆ Հայմսաթը՝ մրցույթթի ժյուրիի անդամներից մեկը, - Ընտրության գործընթացն անասելի բարդ էր, քանի որ այս մրցույին մասնակցում էին դրոնով արված լավագույն լուսանկարները ողջ աշխարհից»:
Ստորև ներկայացված ֆոտոշարքում ներառված են երեք հաղթող և մեկ հավելյալ անվանակարգի լուսանկարները՝ Բնություն, Մարդիկ, Քաղաքային և Ստեղծարարություն:
Աշխարհի բոլոր անկյուններից հավաքված լուսանկարիչները շուրջ 8000 լուսանկար են ներկայացրել մրցույթին, որը հսկայական թիվ է: Նրանք միասին հիանում են դրոնով արված գեղեցիկ լուսանկարներով: Ժարետն ասում է. «Սա լուսանկարչական նոր լեզու է և նոր եղանակ է աշխարհը տեսնելու թռչնի աչքերով»:

Պրովանս, Ֆրանսիա

Տրանսիլվանիա, Ռումինիա

Սառցե գոյացություն, Գրենլանդիա

Նյու Ջերսի, ԱՄՆ

Մեքոնգ Դելտա, Վիետնամ

Լա Վիջաներա, Իսպանիա

Դուբայի, ԱՄԷ

Մոսկվա, Ռուսաստան

Մադրիդ, Իսպանիա

Հարավային Աֆրիկա

Ֆրանսիա

Ֆրանսիա

Իսպանիա

Վիենտյան, Լաոս

Թայլանդ

Տանզանիա

Տատակոա անապատ, Կոլումբիա

Շրի Լանկա

Իգաուզու ջրվեժ, Արգենտինա

Պորտուգալիա

Տրանսիլվանիա, Ռումինիա

Չինական մեծ պարիսպ

Տոլեդո, Իսպանիա



