Ողբերգական դեպք Արարատում. վթարի հետեւանքով 12 եւ 13 տարեկան երեխաներ են մահացել
ОБЩЕСТВОԱրարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19.30-ի սահմաններում Բերքանուշ գյուղում բախվել են ՎԱԶ 2101 մակնիշի մեքենան ու կվադրացիկլը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով կվադրացիկլի վրա գտնվող երեխաներից մեկը տեղում մահացել է, 2 տուժածի Արտաշատի հիվանդանոց են տեղափոխել, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը փորձում է պարզել ՎԱԶ 2101-ի վարորդի, վիրավորի եւ մահացածների ինքնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները պատմել են, որ մահացած երեխաները Բերքանուշ գյուղից էին. 14-ամյա Հովհաննես Իսկանդարյանն ու 13-ամյա Գոռ Խաչատրյանը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



