Թիլերսոն․ Թրամփն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ապագա հարաբերությունները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ու Ռուսաստանի նախագահները ավելի շատ երկու երկրների ապագա հարաբերություններն են քննարկել, քան անցյալը, որի շուրջ բարդ կլիներ պայմանավորվել։ Այս մասին Համբուրգում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են օրինակ «ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, երկրները դժվար թե ընդհանուր հայտարարի գան, բայց պետք է առաջ շարժվել դեպի ապագա»։
«Մենք Պուտինին ասել ենք այդ մասին ու այն պատժամիջոցների մասին, որոնք հիմա կոնգրեսում են։ Մենք պնդում ենք, որ դա լուրջ հարց է։ Բայց երկու նախագահները կենտրոնացել են առաջ շարժվելու վրա։ Ինձ համար հասկանալի չէ՝ կկարողանանք արդյոք մենք երբեւէ հանգել փոխըմբռնման երկու ազգերի միջեւ։ Հարցն այն է, թե ինչ ենք մենք անելու հիմա»,- ասել է նա։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



