Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԼՂ հակամարտությունը գերտերությունների համար լոկալ խնդիր է․ փորձագետը հավանական չի համարում, որ G20-ին խոսվի Հարավային Կովկասի մասին

МЕЖДУНАРОДНОЕ

 

 

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Համբուրգում հուլիսի 7-8-ը  տեղի ունեցող G20-ի գագաթաժողովը կարևոր է նրանով, քանի  որ աշխարհաքաղաքական և նաև երկրների ներսում կատարվող գլոբալ փոփոխությունների համատեքստում է անցկացվում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ G20-ին մասնակից երկրների համար առաջին հերթին շատ կարևոր է դարձել Եվրամիության և ԱՄՆ-ի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների ճշգրտումը:

«Երեկ Թրամփը դեռևս Վարշավայում շատ հստակ ընդգծեց, թե որոնք են Միացյալ նահանգների առաջնահերթությունները ՆԱՏՕ-ի հետ կապված, և կարծում եմ՝ շատերի համար պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները առավել քան հակված է ՆԱՏՕ-ի հզորությունը պահպանելուն և մի կողմից էլ ավելացնելուն, որովհետև շատերը համարում էին, որ Միացյալ Նահանգները հետ է կանգնում և չի ցանկանում իր պարտավորվածությունները շարունակել ՆԱՏՕ-ի մասով»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ G20-ի երկրներին մտահոգում է նաև Կորեայի, Իրանի հետ կապված զարգացումները, Եվրամիության ներսում Brexit-ը, փախստականների հարցը և նաև՝ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները, որոնք ևս պետք է հանդիպումների ընթացքում ճշգրտվեն:

Փորձագետի խոսքով՝ առավել նշանակալի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը, դրան են, ըստ նրա, սպասում բոլորը, քանի որ այդ հանդիպման ընթացքում են հստակեցվելու Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները:

«Եվրոպայի համար կարևոր է տեսնել Ռուսաստանին որպես չափավոր և զուսպ: Միացյալ Նահանգները հեռու է Ռուսաստանից, Եվրոպայի սահմաններին է այն մոտ, և Ռուսաստանից եկող ցանկացած սպառնալիքի առաջին թիրախները դառնում են Եվրամիության՝ Մերձբալթյան երկրները: Սա նշանակում է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը իրար հետ քննարկելու շատ բան ունեն, և Թրամփի ներկայությունն ու ակտիվությունը այս մայրցամաքում, շատ կարևոր է եվրոպացիների համար: Եվրոպացիները պետք է հասկանան, թե Թրամփը որքանով է հետաքրքրված այդ հարաբերությունների բարելավմամբ: Եվ դրա հետ կապված և՛ դրական, և՛ բացասական հետևանքները կրելու է Եվրամիությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ G20-ը, իսկապես շատ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ ճշգրտումներ անելու է:

Գևորգ Մելիքյանը ափսոսանքով նշեց, որ քիչ հավանական է, որ գերտերությունների ղեկավարներին մի վայրում հավաքող գագաթաժողովին Հարավային Կովկասի, մասնավորապես  ԼՂ հիմնախնդրի մասին քննարկումներ լինեն՝ չնայած որ այս օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանում իրավիճակը լարված է: «Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ կարևոր է Եվրամիության կամ Միացյալ Նահանգների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը դրա համար է, որ միայն ինքը զբաղվի հիմնախնդրով, և այն դուրս չգա այդ ձևաչափից»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը գերտերությունների համար լոկալ խնդիր է, և հիմնական սպառողներն ու թիրախները հայկական և ադրբեջանական կողմերն են, մնացած կողմերն իրենց շահերով են առաջնորդվում և  ըստ դրան գործողությունների գնում:

«Մենք մտահոգվելու շատ բան ունենք: Հարավային Կովկասն այդպես էլ չդարձավ գերտերությունների համար հետաքրքիր տարածաշրջան: Եվ՛ ռեսուրսների սակավության, և նաև հակամարտությունների առկայության պատճառով, և՛ ժողովրդավարական գործընթացների ձախողման պատճառով, այն հետաքրքիր չդարձավ գերտերությունների համար: Եթե ժամանակին այս տարածաշրջանը հետաքրքիր էր աշխարհին, որովհետև հետխորհրդային  փուլ էր, զարգացումները բոլորին էին հետաքրքրում, ինչպես են երկրները, առանց Մոսկվայի կենտրոնական ազդեցության զարգանում, հիմա արդեն դրանք պատմության գրկում են, և բոլորը այդ պետություններն ընկալում են, որպես անկախ, բայց դեռևս չկայացած երկրներ: Գերտերություններն ունեն գլոբալ խնդիրներ, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առաջնահերթությունների մեջ չի մտնում»,- ասաց նա:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай