Քարդիֆից իմամին 13 տարվա ազատազրկման են դատապարտել սեռական ոտնձգությունների համար
МЕЖДУНАРОДНОЕՔարդիֆից մի իմամի դատապարտել են 13 տարվա ազատազրկման աշակերտների հանդեպ սեռական ոտնձգությունների ու ստորացման համար։
Մի քանի աղջիկներ 81-ամյա Մոհամեդ Հաջի Սադիկին մեղադրել են այն բանի համար, որ նա կպնում էր իրենց, երբ իրենք Ուելսի մայրաքաղաքի մզկիթում Ղուրան էին կարդում։ Նա նաեւ հաճախ աշակերտների դեմքներին էր հարվածում, եթե նրանք սխալվում էին, հայտնում է The Independent-ը։
Երեխաների խոսքով, Ղուրանի ուսումնասիրության պարապմունքների ժամանակ իմամը օգտագործում էր մետաղական ու փայտյա մահակներ՝ երեխաներին ծեծելու համար
Դատարանը իմամին մեղավոր է ճանաչել անվայել վարքագծի վեց դրվագների ու սեռական ոտնձգությունների ութ դրվագների համար՝ 1996-2006 թթ։
Իմամն ինքը հայտնել է իր անմեղության մասին՝նշելով, որ դա մզկիթի մյուս
ծառայողների դավադրությունն է իր դեմ։



