ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները նվազել են 5 մլրդ դրամով
ЭКОНОМИКАՀՀ պետական բյուջեից 2017 թվականի հունվար-մայիսին տրամադրվել են 38.7 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 78.2 տոկոսը և 11.4 տոկոսով (շուրջ 5 մլրդ դրամով) զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, սուբսիդիաների նվազումը հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված պետական աջակցությունն ավելի շուտ տրամադրելու (1.9 մլրդ դրամ) և խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորմանը 1.4 մլրդ դրամ հատկացնելու հանգամանքով, որն ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



