Վթարից 10 օր անց 24-ամյա Գագիկը գիտակցության չգալով մահացել է
ОБЩЕСТВОՀունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 24-ամյա երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վրաերթի ենթարկված երիտասարդը՝ 1993 թ. ծնված Գագիկ Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների եւ վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21723»-ը վազանց կատարելու ժամանակ բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, դուրս եկել մայթեզր եւ վրաերթի ենթարկել Գ.Մարգարյանին:
Կատարվում է քննություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



