Ереван, 26.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուս–չինական շահերն ավելի շատ համադրվում են, ոչ թե հակադրվում

МЕЖДУНАРОДНОЕ
Միջազգային մեդիան ակտիվորեն է քննարկում Չինաստանի առաջնորդ Սի Ցզիպինի այցը Ռուսաստան, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ: Ի վերջո, բոլորն են հասկանում, որ մոսկովյան հանդիպումը, G–20 համբուրգյան գագաթնաժողովի և Պուտին–Թրամփ սպասվող հանդիպման նախաշեմին, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի: Այլ կերպ ասած, անկախ այս կամ այն հարցի շուրջ առկա և հնարավոր տարաձայնություններից, ռուս–չինական առաջնորդներն այսկերպ փորձում են աշխարհին ուղերձ հղել իրենց միասնության և գլոբալ քաղաքականության հարցում ռազմավարական գործընկերության վերաբերյալ, որը նաև լուրջ տնտեսական գործակցություն է ենթադրում:
 
Իսկապես. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և թուլացած տնտեսության պայմաններում ռուսները Չինաստանի կարիքը շատ ունեն: Եվ դա էր պատճառը, որ վերջին շրջանում Պեկինի կողմիղ ակտիվորեն Մետաքսի ճանապարհը կամ Մեկ գոտի, մեկ ուղի գաղափարն այդքան բուռն ողջունեցին թե՛ անձամբ Պուտինը, թե՛ առհասարակ գործարար աշխարհը՝ այժմ արդեն հուսալով կոնկրետացնել ռուսական դերակատարումը Սի Ցզինպինի գլոբալ նախաձեռնության մեջ:
 
Մոսկվա–Սիբիր գազատարի կառուցում և ընդհանրապես հանքահումքային արդյունաբերության մեջ միլիարդավոր դոլարների հասնող գործարքներ, Մոսկվա–Կազան արագընթաց մայրուղի, տրանզիտ բեռնափոխադրումներ, գյուղատնտեսություն, առողջապահություն, մշակույթ, ռազմական համագործակցութուն և համատեղ զորավարժություններ, հակաահաբեկչական պայքար. բոլոր այս ոլորտներն ու հարցերն արժանացել են Պուտինի և Ցզինպինի ուշադրությանը, և այժմ Մոսկվան հույս ունի, որ տրանսնացիոնալ ընկերությունների միջոցով կարող է ոչ միայն եղանակ թելադրող խաղացող դառնալ Հոնկոնգի, Շանհայի բորսաներում, այլև շահել եվրոպական համերաշխությունն ընդդեմ ամերիկյան հիստերիայի: Ռուսական հարկային/մաքսային ռեժիմներն, ի դեպ, լայն հնարավորություն են ընձեռում դրա համար, իսկ Չինաստանն անչափ շահագրգիռ է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջոցով դեպի Եվրոպա ճանապարհ հարթելու, նոր ռեսուրսներ ու կայուն ներդրումների աղբյուրներ գտնելու, ինչպես նաև՝ ԵԱՏՄ–ի ներսում բազմավեկտոր քաղաքականություն վարելու հարցում:
 
Իհարկե, Չինաստանում հասկանում են, որ իրենց հետ գործակցությունն օդ ու ջրի պես է անհրաժեշտ ռուսներին, այսպես կոչված, Կրեմլի բարի համբավը վերականգնելու նպատակով: Եվ գիտակցում են, որ վերջին տարիներին ԱՄՆ դեմոկրատական շրջանակներն ու եվրոպական առանձին երկրների կողմից առաջ տարված դեմոնիզացումն է Պուտինին ստիպում մի կողմ դնել Չինաստանի հետ կապված երկարաժամկետ տագնապներն ու ռուս–չինական օրինակելի համագործակցություն սկսել: Չի կարելի մոռանալ նաև այն փաստը, որ Կրեմլը ջանում է Չինաստանի օգնությամբ դիվերսիկացնել հիմնականում հումքային իր տնտեսությունն ու արդյունաբերության այլ ճյուղերի անցման հնարավորությունների փնտրտուքը հաջողությամբ պսակել: Բայց դա Չինաստանին չի մտահոգում: Այդ երկիրն այժմ պատրաստ է օգնել Ռուսաստանին նաև իր տնտեսական շահերից ելնելով, իսկ ահաբեկչության աճող վտանգների համատեքստում՝ Մոսկվայի օգնությամբ երկար ու խաղաղ գոտի ձևավորել իր համար Պեկինից մինչև Կենտրոնական Ասիա և Իրան, Մոսկվայից մինչև Անկարա և եվրոպական մայրաքաղաքներ:
 
Բնական է. գլոբալ մարտահրավ երներից զատ՝ Պեկինը շահագրգռված է սեփական արևմտյան շրջանների անվտանգությամբ, որի՝ առավելապես մահմեդական բնակչությունը հակված է կապեր հաստատել Կենտրոնական Ասիայի ռադիկալ շրջանակներից մինչև Ալ–Քաիդա և ԴԱԻՇ: Եվ երբ այս բոլոր հարցերը մի հարթության մեջ ենք տեղավորում, պարզ է դառնում որ ռուս–չինական երկկողմանի շահավետ համագործակցության դեպքում դժվար է հասկանալ՝ որտեղ է սկսվում քաղաքականությունն ու որտեղ ավարտվում տնտեսությունը: Գործակցություն, որի դեպքում տեղեկացվածությունը միմյանց շարժառիթների մասին՝ միայն ու միայն վստահության և կանխատեսելիության մակարդակն է յուրացնում:
 
 
Գոհար Սիմոնյան
Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа