Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


G20–ը` փոփոխվող աշխարհի երևակիչ

МЕЖДУНАРОДНОЕ
G20–ի կամ Մեծ քսանյակի պաշտոնական խումբը (Group of Twenty Finance Ministers and Central Bank Governors), որ ձևավորվել է 1999–ի դեկտեմբերի 15–ին՝ Բեռլինում, 19 ազգային տնտեսություններ ու ԵՄ–ն ներկայացնող ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է, որի հանդիպումներին, որպես կանոն, ներկա են լինում նաև Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ, G20–ը իրենից ներկայացնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90%–ը, համաշխարհային առևտրի 80%–ը և մոլորակի բնակչության երկու երրորդը։ Հետևաբար, հենց միայն այս թվերից ելնելով, ֆորումի միջազգային դերակատարումն անհնար է թերագնահատել: Առավել ևս՝ արհամարհել այն, որովհետև, հատկապես զարգացող երկրները, որոնք անհրաժեշտ չափով չեն ներկայացված համաշխարհային տնտեսական քննարկումներում և որոշումների ընդունման մեջ, միայն այստեղ կարող են ֆինանսական առանցքային հարցերի շուրջ երկխոսություն վարել՝ ինչ–որ առումով, նաև համաշխարհային զարգացումների իրական պատկերն աչքի առաջ ունենալով:
 
Այս համատեքստում, ուրեմն, բնական է G20–ի հետ կապված ահռելի հետաքրքրասիրությունը, իսկ ներկայի միջազգային իրադրության ֆոնին ներողամտորեն է պետք վերաբերվել նաև դավադրությունների տեսություններով առաջնորդվող այն փորձագետներին, որոնք հիմա նույնիսկ քամու ուղղությունն են կապում G20–ի և դրա նախաշեմին ընթացող միջազգային պրոցեսների հետ:
 
Կատակը՝ կատակ, բայց ճիշտ այնպես, ինչպես Չինաստանի առաջնորդի այցը Մոսկվա չէր կարող չքննարկվել G20 նախաշեմին, այդպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան կատարելիք այցն է անհնարին զատել դրանից: Եվ նորմալ է, երբ մարդիկ մտածում են՝ իսկ ինչո՞ւ է Թրամփն համբուրգյան իր այցը Լեհաստանից, ոչ թե խմբի հսկաների երկրներից՝ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, հարևան Կանադայից կամ նույնիսկ Ճապոնիայից սկսում:
 
Սպիտակ տունն, ի դեպ, նման ընտրությունը բացատրել է Լեհաստանի և ԱՄՆ–ի հուսալի գործընկերությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ–ի շրջանակներում: Եվ քանի որ Լեհաստանը այն փոքրաթիվ երկրներից է, որն ալյանսին է տրամադրում իր ՀՆԱ–ի առնվազն 2%–ը, եթե ոչ՝ ավելին, կան փորձագետներ, որոնք պնդում են, թե Թրամփն այսպես նորից ու նորից է ուղերձ հղում արևմտյան Եվրոպայի շատ ավելի զարգացած երկրներին, որոնք կարծում են՝ ԱՄՆ–ն պարտավոր է հոգալ իրենց ավտանգությունը: Ասվածն, իհարկե, զուրկ չէ ճշմարտությունից: Բայց Թրամփի կերպարը մեզ հուշում է, որ ԱՄՆ նախագահը ոչ այնքան Վարշավային է մեծարում, որքան դեմոնստրատիվ վերաբերմունք է դրսևորում հենց սկզբից իր նկատմամբ թշնամաբար տրամադրված արևմտյան Եվրոպայի և հատկապես՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի նկատմամբ, որոնց հետ լուրջ տարաձայնություններ կան միգրացիոն քաղաքականության, ՌԴ–ի հետ անցկացվող Հյուսիսային հոսք 2–ի, Փարիզյան համաձայնագրի, նաև՝ ՆԱՏՕ–ի ֆինանսավորման ու այլ հարցերի հետ կապված: Եվ քանի որ այս օրերին Վարշավան նաև Երեք ծովերի նախաձեռնության գագաթնաժողովն է հրավիրում, դժվար չէր կռահել, որ Թրամփը հատկապես եվրոսկեպտիցիզմով տարված, Բրյուսելին անընդհատ հակառակվող Վարշավան կընտրեր իր համար՝ որպես նախնական ելույթի և դիրքերի ամրապնդման ամենահարմար հանգրվան: Հատկապես, որ՝ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականը մինչ այդ էր հայտարարել G20–ը առանձին այցով բացելու հնարավորության վերաբերյալ:
 
Ի դեպ, երեք ծովերի նախաձեռնությունը, որ հեղինակել են Լեհաստանն ու Չեռնոգորիան, չափազանց հետաքրքիր ձևաչափ է և, ակնհայտորեն, ուղղված է Սև, Միջերկրական, Կասպից ծովերի չափազանց կարևոր աշխարհաքաղաքական/տնտեսական շրջաններում ռուսական ախորժակի զսպմանը: Բայց այդ մասին դեռ առիթ կունենանք խոսել: Այս պահին միայն նշենք, որ այս անգամ այն հատկապես առանցքային է համարվում թրամփյան ուղերձների, իսկ դրան հետևող Համբուրգը՝ Պուտին–Թրամփ հանդիպման համատեքստում: Նշենք նաև, որ այս երկու ղեկավարներին նկատմամբ էլ թշնամական վերաբերմունք դրսևորող CNN–նն անգամ երեկ հաղորդեց, թե այս հանդիպումը կարող է փոփոխված աշխարհի նոր ուրվագիծը երևակել: Եվ դա այն դեպքում, երբ բրիտանական Guardian–ն ու այլք համընդհանուր եվրոպական դիսկոմֆորտի ու տագնապայնության մասին են խոսում՝ այս երկուսի դեպքում էլ սառը ընդունելություն կանխատեսելով:
 
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай