Օրվա բաղադրատոմսը. Կաթնաշոռով բուլկի «Վարդեր»
ЛАЙФԲաղադրիչներ
Խմորի համար՝
կաթ – 250մլ
ձու – 2 հատ
շաքարավազ – 100գր
կարագ – 100գր
ալյուր – 600գր
վանիլին – 2գր
փխրեցուցիչ – 2թ/գդ
աղ – 1թ/գդ
Միջուկի համար՝
ձու – 1 հատ
կաթնաշոռ – 500գր
շաքարավազ – 100գր
չամիչ – 100գր
վանիլին – 2գր
Պատրաստման եղանակ
- Թրջում ենք չամիչը:
Տաքացնում ենք կաթը, ավելացնում փխրեցուցիչը, շաքարավազի և ալյուրի կեսը, խառնում ենք և թողնում հանգստանա տաք վայրում 15 րոպե:
- Առանձին ամանի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ձուն, շաքարավազի մյուս կեսը, վանիլինը, աղը, կաթային զանգվածը, ալյուրի մնացած մասը, խառնում ենք և հունցում խմոր, ապա թողնում ենք, որ խմորը հանգստանա 1 ժամ տաք վայրում:

- Միջուկի համար խառնում ենք կաթնաշոռը, չամիչը, վանիլինը ու ձուն:

- Խմորը բաժանում ենք 24 գնդի, յուաքանչյուր գունդ բացում ենք փոքրիկ լոշիկի տեսքով, վրան անում 3 կտրվածք այնպես, որ լոշիկը բաժանվի 3 ոչ հավասար մասերի:

- Լոշիկի մեջտեղում դնում ենք մեկ գդալ միջուկ, կտրված մասերից ամենափոքրը փաթաթում ենք միջուկի շուրջը և լավ ամրացնում ծայրը: Ապա կատարում ենք նույն բանը միջին մեծության մասի հետ: Վերջում փաթաթում ենք ամենամեծ մասը:

- Պատրաստի վարդերը դնում ենք տապակի վրա, երեսը քսում հարած ձու և թխում ջեռոցում 15-20 րոպե 180 աստիճանում:

- Եվ մեր համեղ կաթնաշոռով բուլկի “Վարդեր” պատրաստ են:

Մատուցելիս կաթնաշոռով բուլկի “Վարդեր”-ի վրա շաղ տվեք շաքարի փոշի և վայելեք այս բուլկիները մեկ բաժակ սուրճ լատեի հետ:
Աղբյուրը` Blog.1in.am
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
В поисках Защитника Демократии
4
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...
5
В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Ай...



