Գեղեցկության խորհուրդներ, որոնք կթեթևացնեն յուրաքանչյուր աղջկա կյանքը (լուսանկարներ)
ЛАЙФՅուրաքանչյուր աղջիկ գիտի, թե կատարյալ տեսք ունենալն ինչքան ժամանակ ու ջանքեր է պահանջում:
Ահա մի քանի պարզ, արդյունավետ միջոցներ, որոնք կթեթևացնեն աղջիկների կյանքը:
Եղունգների սպիտակեցում

Եղունգների լաքեր օգտագործելուց հետո եղունգները հաճախ դեղնում են: Եղունգները սպիտակեցնելու համար պետք է բամբակը թաթախել կիտրոնի հյութի մեջ և դրանով փաթաթել եղունգը, հետո այն ծածկել փայլաթիթեղով ու թողնել 10-15 րոպե:
Մանկական յուղ` սափրվելու սերուցքի փոխարեն

Սափրվելու սերուցքի փոխարեն կարելի է մանկական յուղ օգտագործել, ինչը թույլ կտա խուսափել մաշկի գրգռվածությունից ու խոնավացնել այն:
Ջարդված եղունգի համար առաջին օգնությունը

Սովորական թեյի պարկիկը կօգնի հաղթահարել «աղետը»` ջարդված եղունգը: Պետք է թեյը թափել ու անհրաժեշտ չափի պարկիկ կտրել, այն սոսնձել եղունգի ջարդված հատվածին ու կտրել պարկիկի ավելորդ մասերը: Այնուհետև պետք է վնասված մասը զգուշորեն խարտել ու պատել բազային լաքով:
Սնգույրը՝ շրթներկի փոխարեն

Ուղղակի այստեղ պետք է դիմել նաև մատի օգնությանը: Սա ավելի անփայլ, բնական և գեղեցիկ կդարձնի ձեր շուրթերը: Կարևորը գույնի ընտրությունն է:



