Ամերիկացին անվճար դաջվածքներ է անում նրանց, ովքեր համաձայնում են մի շատ արտառոց պայմանի (լուսանկարներ)
ЛАЙФՆյու Յորքի Բրուքլին թաղամասում բնակվող դաջվածքի վարպետ Սքոթ Քեմփբելը որոշել է թարմություն մտցնել աշխատանքի մեջ և իր այցելուներին հետաքրքիր այլընտրանք է առաջարկել:
Նա մարդկանց անվճար դաջվածքներ է առաջարկում, եթե վերջիններս համաձայնում են վստահել իրեն և թույլ տալ ընտրել պատկերն ու դրա դիզայնը, անել դաջվածքն ու ցույց տալ միայն այն ժամանակ, երբ այն պատրաստ է:
Քեմփբելի այցելուներից շատերն առանց երկյուղի ձեռքերը մտցնում են պատի անցքի մեջ և սպասում նրա աշխատանքի արդյունքին:
Վարպետը դաջել է այնպիսի հայտնի աստղերի, ինչպիսիք են Մարկ Ջեյքոբսը, Օրլանդո Բլումը, Պենելոպա Քրուզը: Չնայած իր հարուստ փորձին` Քեմփբելն այնուամենայնիվ շնորհակալություն է հայտնում իր հանդեպ վստահություն ցուցաբերած յուրաքանչյուր այցելուի:












1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



