Ֆրանսիան դադարեցնում է բենզինային շարժիչով ավտոմեքենաների վաճառքը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի կառավարությունը մտադիր է մինչև 2040 թվականը դադարեցնել բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը երկրում:
Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է էկոլոգիայի նախարար Նիկոլյա Ուլոն: «Մենք ազդարարում ենք բենզինային և դիզելային շարժիչով ավտոմեքենաների վաճառքի ավարտը», -ասել է նախարարը:
Վերջինս «կլիմայական ծրագիր» է ներկայացրել Ֆրանսիայի համար, որով մի շարք քայլեր են նախատեսվում վնասակար նյութերի արտանետման մակարդակն էապես նվազեցնելու համար: Միևնույն ժամանակ ֆրանսիացի նախարարը խոստովանել է, որ այդ խնդիրը «բարդ» է լինելու, այդ թվում և մեքենաշինական ընկերությունների համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Volvo շվեդական ավտոարտադրողը հայտնել էր, որ մտադիր է 2019-ից սկսած բոլոր մարդատար մեքենաները համալրել էլեկտրոնային կամ հիբրիդային ուժային համակարգով:



