Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրավունք չունեք դատավոր լինելու. պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Արտուշ Գաբրիելյանին

ОБЩЕСТВО

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 5-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստի մեկնարկին Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին` նշելով, որ դատավորը  կոպիտ խախտում է թույլ տվել: Լուսինե Սահակյանի միջնորդությանը միացան դատական նիստին ներկա մյուս փաստաբանները:

«Անգամ ամենահետամնաց երկրում չեմ կարողանում պատկերացնել, որ պաշտպանյալի ձեռքից կարող են խլել այն  նամակը, որն ուղղված է եղել պաշտպանին, առավել եւս կարդալ այն ու հրապարակել: Դուք ընդհանրապես իրավունք չունեք դատական նիստ վարելու, քանի որ այդպիսի խախտում եք թույլ տվել, ընդհանրապես, իրավունք էլ չունեք դատավոր լինելու: Դուք այն դատավորն եք, որի նախագահության ժամանակ բռնություն է գործադրվում մեր պաշտպանյալների նկատմամբ»,-ասաց նա:

Պաշտպաններից Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ դատարանը ինքնաբացարկի միջնորդությունը քննելիս պետք է հիշի, որ նա այն անձն է, ում ձեռքին չգիտես ոնց հայտնվել է  պաշտպանյալի գրած նամակը փաստաբանին եւ այն հրապարակվել է. « Դուք նամակ եք գրել, ինքներդ ձեզ համարել եք դիմող ֆիզիկական անձ, այլ ոչ թե խորհրդակցական սենյակ գնալով եք այդ որոշումը կայացրել»:

Իսկ պաշտպան Գրիշա Բալասանյանը նշեց, որ տեսագրություն կա, որն ապացուցում է, թե ինչպես են քրեական գործով դատախազները հետնամուտքով մտում դատարանի շենք եւ բարձրանում դատավորի գրասենյակ: Նա նշեց, որ հենց դա էլ ապացուցում է այն հանգամանքը, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն անկախ չէ եւ համագործակցում է մեղադրող կողմի հետ:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկա է միայն 3 ամբաստանյալ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ նիստին վեց ժամով հեռացրել էր «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամներից 15-ին. նրանց նկատմամաբ դատական սանկցիա էր կիրառվել ոտքի չկանգնելու համար: Դատարանը սանկցիա չէր կիրառել միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող: Այսօր պաշտպանները պարզաբանում պահանջեցին, թե ինչու իրենց պաշտպանյալները ներկա չեն նիստին` նշելով, որ նրանց բացակայության պայմաններում նիստ անցկացնելը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: Պաշտպանները նաեւ բարձրաձայնեցին ամբաստանյալների պաշտպաններից շատերի բացակայության պայմաններում դատական նիստ անցկացնելու հարցը` նշելով, որ այդպիսով խախտվում են եւ պաշտպանների, եւ ամբաստանյալների իրավունքները:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց ներկայացված միջնորդությանը` նշելով, որ այն անհիմն է եւ ենթակա մերժման:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դատավորի` խորհրդակցական սենյակ գնալուց առաջ լքեցին դատական նիստերի դահլիճը` նշելով, որ իրենց պաշտպանյալները նիստերի դահլիճում չեն եւ իրենք չեն ցանկանում ներկա գտնվել նիստին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»