Հայաստանում կկարգավորվեն հացադուլ հայտարարած անձանց կալանքի պայմանները
ОБЩЕСТВОՀայաստանում կկարգավորվեն հացադուլ հայտարարած անձանց կալանքի պայմանները։
Հուլիսի 6-ին հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց 2006 թվականի օգոստոսի 3-ին գործադիր մարմնի՝ «Կալանավայրերում դատապարտյալների եւ Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղղիչ հաստատություններում ներքին կարգի կանոնակարգման» որոշման մեջ լրացումներ սահմանելու նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Մենք սահմանում ենք, թե որ դեպքերում հացադուլ հայտարարած անձանց բժշկական օգնություն պետք է ցուցաբերվի»,-հստակեցրեց նա։
Կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ սահմանելով՝ նախատեսվում է հացադուլ հայտարարած անձնանց կալանքի պայմանների, նրանց հետ աշխատանքների եւ այդ աշխատանքների առանձնահատկությունների պայմանների հստակ կանոնակարգում։



