Հետաքրքիր և ուշագրավ փաստեր տարբեր ազգերի հարսանիքների մասին
ЛАЙФCitylife.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր տարբեր ազգերի հարսանիքների մասին:
Լաս Վեգասը հարսանիքների քանակով առաջինն է աշխարհում (տարեկան 100.000 հարսանիք):
Ամենաշատ հյուրեր ունեցող հարսանիքը տեղի է ունեցել 1993 թվականին, Երուսաղեմում: Այս հրեական հարսանիքին հրավիրված է եղել 30.000 մարդ:
Ամուսնության մատանին, սովորաբար, դրվում է ձախ ձեռքի երրորդ մատին. ըստ հին եգիպտացիների` ձախ ձեռքի երակը ուղիղ ձգվում է մինչև սիրտ: Նրանք այն անվանում էին սիրո երակ:
Արևելքում հարսնացուն չի կրում սպիտակ զգեստ, քանի որ սպիտակը արևելյան մշակույթում համարվում է սգո գույն:
Հարսանեկան սպիտակ զգեստ կրելու արևմտյան սովորույթին սկիզբ է դրել Վիկտորիա թագուհին 1840 թվականին:
Ըստ հրեաների` եթե հարսնացուն ընտանիքի վերջին չամուսնացած աղջիկն է, նրա մորը թագադրում են տերևահյուս պսակով, և ընտանիքի անդամներն ու ընկերները պարում են նրա շուրջ:
Մի շարք աֆրիկյան երկրներում նորապսակներին ուղղված լավագույն մաղթանքը <<Թող` միասին 12 երեխա ունենաք>> արտահայտությունն է:
Ըստ անգլիացիների` հարսանեկան զգեստի միջից սարդ գտնելը հաջողության նշան է:
Մարոկկոյում հարսնացուն նախքան հարսանիքը ընդունում է կաթի լոգանքներ:
Ըստ հնդկացիների` ծառի հետ խորհրդանշական ամուսնությունը հաջողություն ու երջանկություն է բերում:
Համաձայն սիբիրական ավանդության` միայնակ մնալը մեղք է, քանի որ ամուրիի հոգին դառնում է հերետիկոս, մնում է երկրի վրա և վախեցնում է ապրողներին:
Անգլիայում հարսանիքի օրը ծխնելույզ մաքրողին համբուրելը հարսնացուի համար համարվում է հաջողության նշան: Անգլիացիները հավատում են, որ նա ծխնելույզ մաքրելիս հեռու է քշում նաև չար հոգիներին:
Կենտրոնական Ամերիկայում գտնվող Օզարկում բնակվողները հավատում են, որ տղան, սիրելիի տանը տատրակի չորացած լեզու դնելով, կհամոզի նրան ամուսնանալ իր հետ:
Կորեացի փեսան իր ամուսնացած ընկերոջը պետք է խնդրի իր և կնոջ նոր բնակարանի համար պատրաստել երկու փոքրիկ փայտե բադիկներ, քանի որ բադիկը խորհրդանշում է կողակցին:
Կանաչը, սովորաբար, ընդունված չէ շոտլանդական հարսանիքներում, նույնիսկ կանաչ ուտելիքն է արգելված: Շոտլանդացիները այն համարում են վրեժի գույն:
Ամերիկայում երկու ստրուկների միջև հարսանիքի ժամանակ չի կարող հնչել <<Մինչև մահը չբաժանի ձեզ>> արտահայտությունը, քանի որ պլանտացիաների տերերը կարող են բաժանել նրանց:



