Կուզեի աշխարհի բոլոր մասնագիտություններին տիրապետել. Հայկ Հովհաննիսյան
ЛАЙФԱմանորին ընդառաջ Citylife.am-ը զրուցեց դերասան Հայկ Հովհաննիսյանի հետ: Ամփոփելով 2016-ը` տեղեկացանք եկող տարվա պլանների մասին:
Citylife.am- Հա՛յկ, Ձեզ հանրությունը սկսեց ճանաչել հեռուստասերիալներից: Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը այս ասպարեզ:
Հայկ– Սովորում էի առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայում: Ավարտելուց հետո մասնակցեցի քաստինգների, որից հետո ստացվեց այն, ինչ ստացվեց:
Citylife.am- Ինչու՞ ընտրեցիք հենց այս ուղին: Կա՞ր արդյոք որևէ մեկի ուղղորդումը այս հարցում:
Հայկ– Մեծ սուտ կլինի, որ ասեմ, թե ես մանկուց հասկացա, որ դա իմն է կամ նման բան: Ուղղակի շատ եմ սիրում իմ գործը: Ես, անկեղծ ասած, կուզեի աշխարհի բոլոր մասնագիտություններին տիրապետել: Բոլորն ինձ համար հետաքրքիր են: Ուղղորդողի կերպարում տատիկս է եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան:
Citylife.am- Բացի դերասանի մասնագիտությունից, ունե՞ք այլ մասնագիտություն:
Հայկ– Այլ մասնագիտություն չունեմ: Չնայած նշեցի, որ շատ կուզեի:
Citylife.am- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր հաջողության գրավականը:
Հայկ– Ես առհասարակ հաջողակ մարդ եմ: Չկա մեկը, կամ ինչ-որ բան, որից գալիս է իմ հաջողությունը:
Citylife.am- Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2016 թվականը: Ի՞նչ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան տարվա ընթացքում:
Հայկ– Շատ անհաջող տարի էր ինձ համար: Անկեղծ չեմ ցանկանա՝ նորից այս տարվա նման տարի լինի:
Citylife.am- Այնուամենայնիվ, ամփոփելով տարին, ինչպիսի՞ ձեռքբերումներ ունեցաք տարվա ընթացքում:
Հայկ– 2016-ին, որպես այդպիսին, ձեռքբերումներ չեղան:
Citylife.am- Ի՞նչ սպասելիքներ ունեք կրակե աքաղաղից:
Հայկ- Կրակե աքաղաղից՝ ոչ մի: Իմ սպասելիքները ձմեռ պապիկից են:
Citylife.am- 2017 թվականին ի՞նչ նոր գաղափարներով հանդես կգաք:
Հայկ– 2017-ին շատ բան ունեմ պլանավորած և´ գործնական, և´ անձնական: Ուղղակի չեմ ցանկանա դրա մասին հիմա խոսել:
Citylife.am- Նոր տարվա հրաշքն ինքնին յուրաքանչյուրիս ունեցած հավատն է դեպի նրա իրականանալը: Հավատում ե՞ք ամանորյա հրաշքներին:
Հայկ- Հավատում եմ: Հարցի մեջ կար իմ պատասխանը` նոր տարվա հրաշքն ինքնին յուրաքանչյուրիս ունեցած հավատն է դեպի նրա իրականանալը:
Citylife.am- Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք գալիք տարում մեր հայ ազգին:
Հայկ– Կմաղթեմ, որ դառնանք ավելի կամեցող, ավելի բարի ու շատ կուզեմ, որ սահմաները լարված չլինեն:
Citylife.am- Շնորհակալ եմ, Հա՛յկ: Citylife.am-ի անունից շնորհավորում եմ Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը` ցանկանալով նորանոր հաջողություններ:



