Ֆրանսիայում պահանջել են Հասարակածային Գվինեայի նախագահի որդուն դատապարտել ազատազրկման եւ բազմամիլիոնանոց տուգանքի
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում դատախազը պահանջել է Հասարակածային Գվինեայի նախագահի որդուն 3 տարվա ազատազրկման դատապարտել Փարիզում շքեղ բնակարաններ եւ էկզոտիկ ավտոմեքենաներ գնելու համար միջոցների վատնման մեղադրանքով: Դրանից զատ, մեղադրական կողմը պահանջել է նրան 30 մլն եվրոյով տուգանել եւ բռնագրավել Ֆրանսիայում բոլոր ակտիվները:
Հասարակածային Գվինեայի նախագահի որդի, նաեւ երկրի փոխնախագահ Թեոդորին Օբիանգը հերքում է վատնած պետական միջոցների լվացման մեղադրանքները: Նրա դեմ դատավարությունը հեռակա է ընթանում:
Նշենք, որ Օբիանգը 2005 թվականին Փարիզի հարուստ շրջանում 25 մլն եվրոյով շքեղ բնակարան է գնել: Դրանից բացի, նա թանկարժեք մեքենաների հավաքածու ունի: Անշարժ գույքը եւ թանկարժեք իրերը հաշվի առնելով` նրա ակտիվների ընդհանուր արժեքը մոտ 100 մլն եվրո է կազմում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



