Խմիչք` հարթ որովայն ունենալ ցանկացողների համար
ЛАЙФPast.am-ը գրում է.
Արդեն ամառ է և բոլորը անհանգստանում են իրենց կազմվածքի մասին և սկսում են մտածել նիհարելու մասին։ Բոլորը ցանկանում են հնարավորինս արագ, նույնիսկ մի քանի օրերի ընթացքում ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Այս նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խմիչքի պատրաստման բաղադրատոմս, որը ոչ միայն թույլ կտա ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլ նաև կմաքրի աղիքները բոլոր վնասակար նյութերից, ինչպես նաև կօգնի լավացնել նյութափոխանակությունը:
Այս «հրաշք» հեղուկի պատրաստման անհրաժեշտ է մի բուռ «Հերկուլես» վարսակի փաթիլներ, սև սալոր և խոշոր քերած հում բազուկ: Այդ ամենի վրա պետք է ավելացնել 2 լիտր եռացված ջուր և եփել 15 րոպե` ցածր կրակի վրա: Արդյունքում ստացվում է դունդողանման զանգված, որը պետք է քամել և քնից 2 ժամ առաջ խմել որքան կարող եք:
Ցանկալի է, որ այդ ընթացքում լյարդի հատվածում ջեռակ դնեք: Այս խմիչքի նստվածքն առավոտյան անհրաժեշտ է ուտել նախաճաշի փոխարեն: Խորհուրդ է տրվում է շաբաթական գոնե մեկ անգամ բեռնաթափման օր հայտարարել և խմել միայն այս խմիչքը:



