Ֆլորիդայում 43 տարեկանում մահացել է Փրինսի նախկին թմբկահարը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 43 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երաժիշտ Փրինսի նախկին թմբկահար Ջոն Բլեքուել Կրտսերը: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով երաժշտի կնոջը:
Հայտնի է, որ Փրինսը 15 տարի ելույթ է ունեցել այս թմբկահարի հետ: Բլեքուելը վարպետ է համարվել և հայտնի եղել իր յուրահատուկ ոճի համար:
Նշվում է, որ թմբկահարը համագործակցել է այլ հայտնի երաժիշտների հետ, որոնց թվում են Ջասթին Թիմբերլեյքը և Պատի Լաբելը:
2016 թվականին Բլեքուելի մոտ գլխուղեղի երկու ուռուցք է հայտնաբերվել: Դրանից բացի, նա ունեցել է այլ առողջական խնդիրներ:
Հիշեցնենք, որ ամերիկացի երաժիշտ Փրինսը մահացել է 2016 թվականի ապրիլի 21-ին: Երգիչ, երգահան և գործիքավորող Փրինսը համարվում էր իր ժամանակաշրջանի ամենահնարամիտ ու ստեղծագործող երաժիշտներից մեկը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



