Մանչեսթերի օդանավակայանի տերմինալներից մեկի ուղևորները տարհանվում են
МЕЖДУНАРОДНОЕՄանչեսթերի օդանավակայանի անվտանգության ծառայությունն իրականացնում է ուղևորների տարհանում երրորդ տերմինալից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Տարհանումն իրականացվում է միայն երրորդ տերմինալում: Մյուս երկուսն աշխատում են սովորական ռեժիմով»,- հայտնել է օդանավակայանի աշխատակիցը:
Համաձայն նախնական տեղեկատվության, որը տեղադրվել է Մանչեսթերի օդանավակայանի պաշտոնական թվիթերյան էջում, տարհանման պատճառը կասկածելի պայուսակի հայտնաբերումն է:
Մանչեսթերի միջազգային օդանավակայանը համարվում է Մեծ Բրիտանիայի՝ ծանրաբեռնվածությամբ երրորդ օդանավակայանը: Այն տարեկան սպասարկում է շուրջ 26 մլն մարդու:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



