Ծնվել է դերասան Արտաշես Մխիթարյանի առաջնեկը. Tert.amLife
ЛАЙФTert.amLife-ը գրում է.
Երեկ` հուլիսի 4–ին, լույս աշխարհ է եկել դերասան Արտաշես Մխիթարյանի առաջնեկը։ Երջանիկ հայրիկը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց հայր դառնալու լուրն ու նշեց, որ կինը` Մարիամը, իրեն որդի է պարգևել։ Զույգը փոքրիկին անվանակոչել է Մաքսիմ` ի պատիվ Արտաշեսի հոր։
Մեր զրույցի պահին դերասանը ծննդատնից նոր էր դուրս եկել։ Որդու հետ հանդիպումից հետո Արտաշեսը նշեց, որ անբացատրելի զգացողություններ ունի։ «Էմոցիոնալ առումով շոկային վիճակում եմ, սակայն ես 36 տարեկան եմ և շատ լավ գիտակցում եմ ամեն բան` որտեղ եմ, ինչ վիճակում, ինչ է ինձ սպասվում, ինչ պարտականություններ ունեմ։ Ե՛վ գիտակցական մակարդակում եմ հասկանում, որ հայր եմ դարձել, և՛ էմոցիաներս են շատ։ Դժվար է բառերով բացատրել այն, ինչ զգում եմ»,– նշեց դերասանը։
Նրա խոսքով` 23–ամյա կինն իրեն ավելի հավասարակշռված է պահում. «Ի վերջո, 9 ամիս ինքն է կրել այդ մարդուն։ Տղամարդու համար ավելի անհասկանալի վիճակ է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



