Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփը որոշել է նվիրե՞լ իր հաղթանակը ռուսներին

МЕЖДУНАРОДНОЕ
Ամերիկյան իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ 3 տարբեր դիվանագիտական աղբյուրներ հաստատեցին այն փաստը (երեկ այդ մասին ամերիկյան դեմոկրատների խոսափող Foreign Policy հանդեսը բաց տեքստով հայտարարեց), որ Սպիտակ տունը որոշել է չհակադրվել Ռուսաստանին՝ Սիրիայի նախագահ Բաշար–ալ–Ասադի վարչակազմը տապալելու հարցում: Իբր՝ անցած շաբաթ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե ԱՄՆ–ն Սիրիայում է հայտնվել սոսկ ԴԱԻՇ–ի դեմ պայքարելու, ոչ թե այնտեղ նոր ռեժիմ հաստատելու համար: 
 
«Ինչ կլինի հետագայում Ասադի հետ՝ Ռուսաստանի գործն է, ոչ թե ԱՄՆ կառավարության: Մենք կարձագանքենք միայն ահաբեկչական մարտահրավերներին: Մեզ համար միևնույն է՝ կմնա՞ Ասադը, թե կհեռանա»,– Foreign Policy–ն ու իսրայելական մեդիան նույնիսկ պետքարտուղարի ուղիղ խոսքն են մեջբերում՝ եզրակացնելով, որ թրամփյան նահանջի պատրաստակամությունն ապացուցված է: Հետաքրքիր է նաև ՄԱԿ–ի գենսեկի անվստահության մասին հաղորդումը՝ հաշվի առնելով Սիրիայում կառավարական բանակի զսպման հետ կապված՝ ԱՄՆ վերջին գործողությունները: Արդյունքում՝ Թիլերսոնն, իբր, Գուտերեշին հասկացրել է, որ իրենք Սիրիայի հարավ–արևելքում սոսկ տակտիկական խնդիր են լուծել, հակազդելով Ասադի կողմից հնարավոր քիմիական գրոհներին:
 
Ուղիղն ասած, այս տեղեկությունը մեզ առանձնապես հավատ չի ներշնչում, որովհետև դժվար է հավատալ, որ, օրինակ, Իրաքի և Հորդանանի սահմանի մոտ ռմբակոծելով կառավարական ուժերին (որոնք իրենց իսկ երկրում ընդամենը փորձում էին վերահսկել սահմանը՝ ահաբեկիչների անցուդարձը կասեցնելու նպատակով), ԱՄՆ–ն Ասադի հնարավոր քիմիական գրոհներին էր հակազդում: Բայց ամերիկյան էլիտան, չգիտես ինչու, սա հալած յուղի տեղ է ընդունում՝ եզրակացնելով, որ Թրամփը սիրիական հաղթանակը նվիրում է Ռուսաստանին ու Իրանին՝ հրաժարվելով անգամ 2012–ին ռուսների կողմից ստորագրված Ժնևյան կոմյունիկեից, որով նախատեսվում էր անցումային կառավարություն կազմել՝ նաև չափավոր ընդդիմությանը ներառելով: Բնականաբար, գոնե Foreign Policy–ն փորձել է պաշտոնական բացատրություն ստանալ, բայց պետտդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը լոկ հայտարարել է, որ ԱՄՆ–ն հավատարիմ է վերոնշյալ Կոմյունիկեին, և, որ՝ ընթացող զարգացումները, վերջին հաշվով, նաև Ասադի քաղաքական ճակատագիրը կվճռեն: Դեմոկրատներին, սակայն, դա չի մխիթարել:
 
Այստեղ լուրջ մտավախություն ունեն Պուտին–Թրամփ՝ Համբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում ամերիկյան զիջումների և Սպիտակ տան անհետևողականության հետ կապված, ըստ որի՝ մեկ որոշվում է այլևս չտապալել Ասադին, ինչի մասին նաև ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարեց, հետո նորից որոշում են նեղը գցել նրան, հիմա էլ դարձյալ հակառակն են պնդում: «Սպիտակ տան այս դիրքորոշումը շփոթության մեջ գցող անհստակություն է... չկա մի միասնական գիծ, որին բոլորը կհետևեին, և դա ինձ շատ է զարմացնում... մի բան է թողնել խնդիրն ու հայտարարել՝ թող դրանով ռուսներն զբաղվեն, մեկ այլ բան՝ մտածել, որ քաղաքական իմաստուն վճիռ ես կայացնում՝ հավատալով որ ռուսները լավ արդյունքի կհասնեն»,–հայտարարել է պետդեպարտամենտի էքս–խորհրդական, Սիրիայում քաղաքական բարեփոխումների էքս–պատասխանատու Ֆրեդ Հոֆը:
 
Պենտագոնի օգնականի՝ ՌԴ–ի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով նախկին առաջին տեղակալ Էվելին Ֆարկասն էլ զայրացուցիչ է համարել Սպիտակ տան պահվածքը, որով անընդհատ փորձում են հասկանալ, թե «ինչ կարող է ԱՄՆ–ն առաջարկել ռուսներին, և ոչ թե՝ իսկ ինչ են նրա՛նք մեզ առաջարկում»: Ֆարկասը նաև նշել է, որ եթե մինչև G–20–ի հանդիպումն ամերիկյան օրակարագը չհստակեցվի՝ մեծ է վտանգը, որ այնտեղ Թրամփին մատերի վրա կպտտեն:
Այո՛, Թրամփը պիտի ոչ միայն նոր սխալներ չանի, այլև սրբագրի Օբամայի սխալները, որը 2016–ին ընդդիմության հետ համաձայնագիր ստորագրեց՝ Սիրիան չմասնատելու վերաբերյալ՝ մտածում են Իսրայելում:
 
Ուստի, վերջինիս Ազգային անվտանգության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի՝ Syria's New Map and New Actors: Chellenges and Oppurtunities for Israel (Սիրիայի նոր քարտեզն ու նոր դերակատարները. Իսրայելի մարտահրավերներն ու հնարավորությունները), զեկույցում Նեթանյահուի կառավարությանը կոչ է արվում պասիվ դիտորդ չլինել և հասկացնել Սպիտակ տանը, որ անհնար է լիովին կանխատեսել, թե չմասնատված Սիրիայի ընդդիմությունն ով կլինի, ում կնստեցնի Ասադի փոխարեն կամ կհաջողի՞, արդյոք: Ստացվում է՝ Նեթանյահուին առաջարկվում է սիրիական հակամարտության լիիրավ կողմ դառնալ՝ ուղղորդելով ԱՄՆ–ին, և ՑԱԽԱԼ–ի վերջին գործողություններն ապացուցում են, որ կառավարությունը հաշվի է առել դա: Մնաց հասկանալ՝ ինչպիսին կլինի այժմ Իսրայելի պաշտոնական արձագանքը: Կամ՝ կնհչի՞ այն պաշտոնապես, թե նորից կփարվենք անանուն դիվանագիտական աղբյուրներին...
 
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай