Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտող կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ
ПОЛИТИКАԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ «ստացել են տեղեկատվություն հուլիսի 4-ի ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղի շրջանում բռնության վերսկսման մասին, որը պատճառ է դարձել մարդկային կորուստների, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:
«Մինսկի խումբը հրատապ կերպով կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն և ոչինչ չի տալիս: Այս երկարատև հակամարտության լուծման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքով բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Նրանք նաև իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին:
Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբերհատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանմանռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույնհատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկայիննռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոցականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանիցադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկիհրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոցականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համարՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված ենեղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվելԱլխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխանծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդնունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-նկորուստներ չի ունեցել:



