Առատաշեն գյուղում բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ-21010»-ը. կա վիրավոր
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 00:13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար. բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները, վերջինս ընկել է հարակից ջրանցքը. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի վերջնամասում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 12 VO 485 (վարորդ՝ Գ. Խ.) եւ «ՎԱԶ-21010» մակնիշի 35 GT 061 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Ե.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Հ. Ե.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են ավոմեքենաների գազի բալոների փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:



