Մերձմոսկովյան շրջանում 9 երեխա հոսպիտալացվել է ճամբարում թունավորվելու հետևանքով
МЕЖДУНАРОДНОЕՄերձմոսկովյան շրջանի «Գեոսֆերա» վրանային ճամբարում հանգստացող երեխաները թունավորվել են, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 9 երեխա: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը:
«Մանկական ճամբարի բուժաշխատողները զննել են երեխաներին և որոշել, որ նրանցից մի քանիսին անհրաժեշտ է տեղափոխել մոտակա բուժհաստատություն՝ խորացված բժշկական զննում իրականացնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բժշկական զննումից հետո 9 երեխա մնացել է հիվանդանոցում, իսկ 8 երեխա վերադարձել է ճամբար: Նրանց մոտ արձանագրվել է թեթև տկարություն՝ առանց վարակի նշանների:
Նախնական գնահատականների համաձայն՝ միջադեպի պատճառը պահպանման ժամկետն անցած տնից բերված սննդամթերքն է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



