Գերմանական ընկերությունները վախենում են առեւտրային պատերազմից՝ Թրամփի քաղաքականության պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱռեւտրի հարցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանավորչական մոտեցումը կարող է առեւտրային պատերազմ բորբոքել։ Այս մասին հայտնել են Գերմանիայի առեւտրային պալատների ներկայացուցիչները՝ նշելով, որ գերմանական ընկերությունները ԱՄՆ-ում խոշորագույն գործատուներից են։
Գերմանիան մտահոգված է, որ առեւտրային բանալսի դեֆիցիտի պատճառները վերացնելու ու առեւտրային կանոնները չարաշահող երկրների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու՝ ԱՄՆ աշխատակազմի փորձը կարող է վնասել գերմանացի արտահանողներին։
Ակնկալվում է, որ առեւտրի հարցերի շուրջ տարաձայնությունները կարող են մռայլել G20 գագաթնաժողովը։
ԱՄՆ պաշտոնատար անձիք դժգոհում են առեւտրային դեֆիցիտից, որը վերջին 10 տարիներին կրկնապատկվել է ՝ հասնելով 49 մլրդ եվրոյի 2016-ին։
Մերկելը հայտնել է, որ Թրամփի հետ փոխզիջում կորոնի առեւտրի ոլորտում, բայց մնում են լուրջ տարաձայնություններ, մասնավորապես կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից հրաժարվելու՝ Թրամփի որոշման կապակցությամբ։



