Սիրիացի ընդդիմադիր ուժերը մտել են Ռաքքայի ամենախոր շրջանները
МЕЖДУНАРОДНОЕ«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր քուրդ-արաբական զորամիավորման անդամները` ԱՄՆ-ի ավիացիոն աջակցությամբ, կարողացել են մտնել Ռաքքայի առավել խոր շրջանները, որտեղ 2.5 տարի շարունակ հաստատված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին տեղեկացրել են ընդդիմադիր ուժերը, որոնց հաջողվել է կոտրել քաղաքի հին մասի պատը: Ամերիկյան զինվորականների հայտարարության համաձայն` կոալիցիան օգնել է գրոհողներին` քանդելով պատմական պատի երկու հատված:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի աջակցություն ստացող դաշինքը մի քանի ամսվա մարտերից հետո հայտնել էր, որ կարողացել է ամբողջությամբ շրջափակել քաղաքը:
ՄԱԿ-ի տվյալներով` առնվազն 173 խաղաղ բնակիչ է զոհվել հունիսին Ռաքքայի ազատագրմանն ուղղված ռազմարշավի ժամանակ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



