Ցզինպինն ու Մերկելը մեծ պանդաների զույգի համար այգի կբացեն
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի նախագահ Սի Ցզինպինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինյան կենդանաբանական այգում կբացեն այգի, որը հատուկ կառուցված է մեծ պանդաների զույգի համար, որոնց Չինաստանը վերջերս է ուղարկել Գերմանիա, հայտնում է «Սինհուան»։
Ցզինպինը հույս է հայտնել, որ երկու մեծ պանդաները չինա-գերմանական բարեկամության պատվիրակներ կծառայեն։
Նա նշել է, որ հումանիտար փոխանակությունները կարեւոր դեր են կատարում չին-գերմանական հարաբերությունները նոր մակարդակ դուրս բերելու գործում։ Նրա խոսքով, Չինաստանն ու Գերմանիան պետք է խորացնեն համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, գիտությունն ու տեխնոլոգիան, զբոսաշրջությունը, առողջապահությունը, լրատվամիջոցներն ու ֆուտբոլը, պետք է պարզեցնեն վիզաների ձեւակերպման ընթացակարգերը, որպեսզի երկու երկրների ժողովուրդներն ավելի մտերմանան։



